Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 2, 2010 23:33 - չքննարկված

Kurwa Lragir-ը գրում է:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԵՊԱՏ Է ԸՆԿԵ՞Լ

  • article's photo

    Իսրայելի գործողությունները Թուրքիայի ղեկավարած նավատորմի հանդեպ, որ փորձում էր մտնել Գազայի հատված, եվրոպացի չինովնիկներից մեկը համարել է բնական: Այդ նախաձեռնության հեղինակները չէին կարող չիմանալ, որ Իսրայելը բաց չի թողնի իրենց, իսկ դա նշանակում է, որ առաքելությունը սադրանք էր, ասել է նա:Թուրքիայի պահվածքն այս կապակցությամբ հիշեցնում է “լաչառ” կնոջ: Նա բոլոր անկյուններում “կարաուլ” է գոռում, իր վրա ուշադրություն է գրավում, որպեսզի հետո իր ապրանքն ավելի թանկ վաճառի: Չնայած համաշխարհային առաջնորդների զուսպ դիրքորոշմանը, Թուրքիայի պահանջով ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և Արաբական երկրների լիգայում արտակարգ նիստեր գումարվեցին: Այս նիստերից ոչ մեկի ընթացքում Իսրայելին դատապարտող ոչ մի քայլ, պարտավորեցնող բանաձևեր չընդունվեցին: Սակայն, հաստատվեց Թուրքիայի` դատարկ տեղը միջազգային մակարդակով աղմուկ բարձրացնելու և իր մեծ խնդիրներից ուշադրությունը շեղելու ունակությունը:

    Աղմուկը Թուրքիային պետք է, ինչպես երբեք: Միայն աղմուկը կարող է օգնել Թուրքիայի իշխանություններին փակուղուց, որի մեջ իրենք են իրենց քշել: Թուրքիայի` ոչ մի խնդիր հարևանների հետ քաղաքականությունը հանգեցրեց նրա շրջափակմանը: Թուրքական իշխանությունը ցնցվում է և ներսից, և դրսից: Նա ստիպված է պայքարել քրդական անջատողականների, երկրում ընդդիմության, ԵՄ, ԱՄՆ, Իսրայելի, Հայաստանի և նույնիսկ Բաքվի հետ: Բազմաթիվ թշնամիների առակայության պայմաններում Թուրքիան փորձեց նոր դաշնակիցներ փնտրել ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և արաբական երկրների: Սակայն այս ճանապարհին ևս նա խոչընդոտների և ԱՄՆ արգելափակող գործողություններին բախվեց: Անկյուն քշված լինելով, Թուրքիան որոշեց միջազգային սկանդալ բարձրացնել, որպեսզի դրա կրակում ջրից չոր դուրս գա և ձեռքի հետ մի քանի խնդիր լուծի:

    Պատահական չէ, որ նավերը Իսրայել շարժվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և ՄԱԿ ԱԽ-ն չճանաչեցին Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի միջև կնքված գործարքը` իրանական ուրանի հարստացումը Թուրքիային փոխանցելու վերաբերյալ: Իսրայելը բավական կոշտ արձագանքեց Թուրքիայի միջնորդությանը: Նախագահ Շիմոն Պերեսը վարչապետ Էրդողանին համամատեց Ահմադինեջադի հետ, ասելով որ նա անհագ հավակնություններ ունի:

    Թուրքիայի միջնորդությունը բերեց ԱՄՆ դժգոհությանը և աջակցություն չստացավ նաև Ռուսաստանի կողմից: Դեմքը փրկելու համար Անկարան պետք է իր դժգոհությունն ուղղեր Իսրայելի վրա: Արդյոք այս քայլը համաձայնեցված էր Թեհրանի հետ: Ահմադինեջադը դեռևս սահմանափակվել է Իսրայելի նկատմամբ ավանդական դարձած քննադատությամբ, սակայն չի հայտարարել Թուրքիայի քաղաքականությանն աջակցելու մասին:

    Առաջին հույզերը հանդարտվեցին, և պարզ դարձավ, որ միջազգային հանրությունը մտադիր չէ միանշանակ դատապարտել Իսրայելին: Ավելին, Իրանի դեմ սանկցիաները խստացվում են: Իրանի իշխանությունները շարունակում են խախտել ՄԱԿ ԱԽ բանաձևերը, հայտարարել է ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Յահյա Ամանոն: Միևնույն ժամանակ, նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհակազդի այն գործողություններին, որոնք սպառնալիքի տակ կդնեն Իսրայելի ազգային անվտանգությունը:

    Իր հերթին, ՄԱԿ ԱԽ-ն կոչ է  արել նավերի գրավման հարցում անկողմանակալ քննության և ձերբակալվածների անհապաղ ազատ արձակման: Սակայն այդ տեքստում էլ Իսրայելի գործողությունների միանշանակ դատապարտում չկա:

    Հայաստանը դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնում, և դա արդարացված է: Պատգամավորների և փորձագետների մակարդակով հայտարարվել է, որ Թուրքիան կանխամտածված գնում է միջազգային բախման հրահրման: Նշվում է նաև, որ այն կարող է ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործըթնացի վրա:

    Իրանի հետ համաձայնությունը և թուրք-ադրբեջանական տանդեմը զգալիորեն մեծացնում են ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Դա կարող է հանգեցնել հակամարտության լուծման “դեյթոնյան սցենարին”, այսինքն, պատրեզմի սկսման պատճառաբանությամբ ԱՄՆ և ՆԱՏՕ-ն, օգտվելով Սերժ Սարգսյանի “հրավերից”, կարող են իրենց զորքերը տեղակայել Իրանի սահմանին, հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը: Խոսվում է նաև “աղմուկի տակ” ղարաբաղյան հակամարտության գոտի ռուսական զորքեր մտցնելու հավանականության մասին:

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ