ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 2, 2010 22:41 - չքննարկված
10անց 41, մեկը բղավում է «Kurwa!».Դա վերջին բառն է. (Ռուսերեն՝ “шлюха”. հայերեն՝ “պոռնիկ”):
ԿՈՐԾԱՆՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Լեհաստանի կառավարության կայքում հրապարակվել է
Սմոլենսկում շաբաթներ առաջ աղետի ենթարկված Տու-154 նախագահական օդանավի անձնակազմի խցիկում արված ձայնագրությունները, որոնք արձանագրում են օդանավի ձայնագրող սարքերի վրա: Այդ աղետի հետեւանքով զոհվեց Լեհաստանի գրեթե ամբողջ իշխանական էլիտան` նախագահ Լեհ Կաչինսկու գլխավորությամբ:
Հրապարակված նյութը կազմում է ավելի քան 40 էջ: Խոսակցությունը, որ աղետից առաջ տեղի է ունեցել անձնակազմի խցիկում, սկսվում է մի անծանոթի ձայնով: Ընդհանրապես, ձայնագրությունից պարզ է դառնում, որ օդաչուների խցիկում կան մի քանի կողմնակի անձինք, որոնց խոսակցությունների մի զգալի մասը սակայն լավ չի հասկացում, քանի որ նրանք եղել են ձայնագրիչ սարքից հեռու: Հստակ հայտնի է, որ օդաչուների խցիկում եղել է Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անջել Վլասիկը, եւ ինչպես լեհական հեռուստաընկերություններն էին հաղորդել` արտգործնախարարության դիվանագիտական արարողակարգերի բաժնի ղեկավար Մարիուշ Կազանան:
Ձայնագրությունից պարզ է դառնում, որ ապրիլի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.04-ին նրանցից մեկը օդաչուներին ասում է. “Դա շատ բարդ կլինի: Ոչինչ չի երեւա”: 10.10 րոպեին երկրորդ օդաչուն հաղորդում է, որ ունեն 10 տոննա վառելիք, ինչը բավական է պահեստային օդանավակայան հասնելու համար: “Չէ, դե երկիրը տեսանելի է, ինչ որ բան տեսանելի է: Գուցե ոչ մի սարսափելի ան էլ չկա”, ասում է երկրորդ օդաչուն մի քանի վարկյան անց: 10.17 րոպեին օդանավի հրամանատար Պրոտասյուկը ասում է. “Վատ է, մառախուղ եղավ, անհայտ է, կիջնենք արդյոք մենք”:
10.23-ին խցիկում գտնվող կողմնակի անձանցից մեկը (ձայնագրությունների վերծանման հեղինակներից մեկը եզրակացնում է, որ դա դիվանագիտական արարողակարգի ղեկավար Կազանի ձայնն է), դիմում է օդաչուին. “Պարոն հրամանատար, երբ եք դուք արդեն վայրէջք կատարելու, կարելի՞ է հարցնել”: Դրան հրամանատարը պատասխանում է. “Խնդրեմ”, իսկ շտուրմանը տալիս է բարձրությունը`”3600 մետր”: Անձնակազմը պատրաստվում է բարձրությունը նվազեցնելուն, կապվում է երկրի հետ. 10.24-ին դիպետչերը հետաքրքրվում է, թե որն է օդանավի պահեստային օդանավակայանը: Պատասխանում են, որ դա Վիտեբսկի կամ Մինսկի օդանավակայաններն են: Հրամանատարը տեղեկություն է հարցնում երկրի տեսանելիության մասին: Նրան պատասխանում են, որ տեսանելիությունը 400 մետր է: “Մենք քեզ սրտագին ողջունում ենք”, խոսակցություններին միանում է ՏՈՒ-154-ից ժամեր առաջ նույն օդանավակայանում վայրէջք կատարծ լեհական պատվիրակության մեկ այլ օդանավի` ՅԱԿ-40-ի օդաչուն: “Գիտես, ընդհանուր առմամբ այստեղ լրիվ … (անպարկեշտ բառ) վիճակ է: Տեսանելի է մոտ 400 մետր, իսկ ամպերի եզրի բարձրությունը նշանակալիորեն քիչ է 50 մետրից”:
“Իսկ դուք արդեն վայրէջք կատարե՞լ եք”, հարցնում է նախագահական օդանավի անձնակազմի խցիկում գտնվող կողմնակի անձանցից մեկը: Ենթադրվում է, որ դա գեներալ Վլասիկն է: ՅԱԿ-40-ի հրամանատարը պատասխանում է. “Անկեղծ ասեմ, այո, որ կարող եք փորձել, իհարկե”: Նա ասում է, որ երկու վայրէջքային լուսարձակներով դարպաս են ստեղծել: “Այնպես որ, կարող եք փորձել, բայց եթե ձեր մոտ չստացվի, ապա այդժամ ձեզ առաջարկում եմ գնալ Մոսկվա կամ որեւէ այլ տեղ”, նրան պատասխանում են ՅԱԿ-40-ից:
Այդ ընթացքում ՏՈՒ-154-ի անձնակազմը շարունակում է երկրից տեղեկություն հարցնել կլիմայական պայմանների մասին: Նրան պատասխանում են, որ ջերմաստիճանը +2 է, իսկ ճնշումը 745: “Ընդունելու պայմաններ չկան”, պատասխանում են երկրից: Բայց դրանից հետո դիպետչերը այդուհանդերձ տալիս է վայրէջքի հնարավորություն, համոզվելով, որ օդանավի վառելիքը բավական է, որ անհաջող փորձի դեպքում այն ուղեւորվի պահեստային օդանավակայան:
“Թույլ տվեք շարունակել բարձրության նվազեցումը”, 10.25-ին դիսպետչերին է դիմում օդանավի հրամանատարը: Ի պատասխան ստանում է 40 աստիճանի տակ 1500 մետր բարձրության իջնելու թույլտվություն: Բայց, իջեցնելով բարձրությունը, օդանավի հրամանատարը փոխում է որոշումը եւ 10.26-ին հայտարարում է անձնակազմին, ինչպես նաեւ “պարոն դիրեկտորին”, որ “այն պայմաններում, որոնք այժմ կան, մենք չենք կարող վայրէջք կատարել”: Անձնակազմը եւս մի քանի անգամ հարցում է անում կլիմայի կապակցությամբ, այդ թվում ՅԱԿ-40-ի անձնակազմի ետ, քննարկում են , թե որ պահեստային օդանավակայան ուղղվեն` Վիտեբսկ, թե Մինսկ: ՅԱԿ-40-ից փոխանցում են, որ իրենցից հետո ռուսական ԻԼ-76-ը երկու անգամ փորձեց վարէջք կատարել, բայց հետո գնաց այլ տեղ:
10.30-ին, ենթադրաբար արարողակարգի ղեկավար Կազանին պատկանող ձայնը ասում է. “Դեռ չկա նախագահի որոշում, թե ինչ անել հետո”: Օդանավը շարունակում է իջնել: 10.35 դիսպետչերը ճշտում է. “Զինվորական օդանավակայանում վայրէջք կատարե՞լ եք”: “Այո իհարկե”, պատասխանում է օդանավի հրամանատարը: Դիսպետչերը օդանավը տանում է վայրէջքի, իսկ օդաչուն տեղեկացնում է իր գործողությունների մասին: 10.36 խցիկում կողմնակի անձը ինչ որ բան է ասում մշտապես, որը ձայնագրության մեջ վերծանելի չէ տեխնիկական պատճառներով: “Արեկ, այժմ տեսանելի է 200”, 10.37 խոսակցությանը կրկին միջամտում է ՅԱԿ-40-ի օդաչուն դիմելով ՏՈՒ-154-ի հրամանատար Արկադի Պրոտասյուկին: Ենթադրվում է, որ խոսքը տեսանելիության մասին է, որը նախապես հայտարարվում էր 400 մետր: “Նա կկատաղի, եթե նորից”, 10.40 կրկին ասում է խցիկի կողմնակի անձը, ենթադրաբար Կազանան:
Այդ պահին TAWS-ը` գետնի հետ մերձեցման նախազգուշական համակարգը, ազդակ է տալիս` “Առջեւում երկիրն է”: Հետո նույն համակարգը ահազանգում է` “Բարձրացնել”: Բայց իջեցումը շարունակվում է: 10.41 լսվում է “անտառային զանգվածի հետ բախման աղմուկը”, գրված է վերծանման մեջ: “Գնա երկրորդ շրջան”, աղմուկի մեջ բղավում է դիսպետչերը: Մի վայրկյան անց, օդաչուների խցիկի կողմնակի չճշտված անձանցից մեկը բղավում է «Kurwa!»: Դա վերջին բառն է, որ առկա է ձայնագրության մեջ:
Նյութը ձեզ ենք ներկայացնում թարգմանաբար` gazeta-ru-ից