ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, June 2, 2010 4:12 - 1 քննարկում

Թուրքիայի նման գործընկեր կորցնելն արդեն մեծ պատիժ է…

Գազայի ափերի մոտ տեղի ունեցածի առիթով երեկ արտահայտվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Էրդողանը իր գլխավորած կուսակցության նիստումՙ Իսրայելի գործողություններն իսկական հանցագործություն անվանելով անզեն մարդկանց դեմ. «Դա հանցագործություն է ոչ միայն այդ մարդկանց, այլեւ միջազգային իրավունքի եւ խղճի դեմ», ասել է նա: Էրդողանը նկատել է , թե Թուրքիան պատրաստ է միջազգային իրավունքով սահմանված քայլեր ձեռնարկել. «Որքան անկեղծ ենք ընկերության մեջ, այնքան սկզբունքային ենք թշնամանքի մեջ, թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը: Թուրքիայի նման գործընկեր կորցնելն արդեն մեծ պատիժ է», ասել է նա` հրեաներին հիշեցնելով պատմության ընթացքում մշտապես թուրքերից ստացած աջակցության մասին, որ Իսրայելի արյունոտ վարչակազմը պետք է պատժվի: Էրդողանը հայցել է հանրության դատապարտող կարծիքը հանցագործություն կատարողների հանդեպ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՇոտ
Jun 3, 2010 9:33