ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 2, 2010 4:21 - 2 քննարկում
Անփոխան ենթադրություն փոխդեկանի կողմից…
Թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը երեկ ենթադրել է, որ թուրք-իրայելական կոնֆլիկտն արագ կհարթվի եւ երկու երկրների համագործակցության վրա հազիվ թե խորքային ազդեցություն ունենա: Այս իմաստով` հայ հանրությունը չպետք է պատրանքներ ունենա, թե թուրք-իսրայելական պառակտումից ինչ-որ շահ կարող է մեզ համար լինել, թուրք իրայելական համագործակցությունը միշտ գերակա է Իսրայելի համար` հայ-իսրայելական շահերի համեմատ: Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները, ըստ թուրքագետի, մշտապես քաղաքական առեւտրի գործիք են եղել Իսրայելի համար: Եթե անգամ Հայաստանը ինչ-որ բան շահի, դա մակերեսային մի բան է լինելու, ասենք` հրեական լոբբին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում ավելի չեզոք դիրք կընդունի, կամ Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում գուցե ակտիվանա Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը: Այդքանը միայն:
2 քննարկումներ
Արփինէ