ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 1, 2010 9:53 - չքննարկված
Իսրայելը հանցագործություն է կատարել միջազգային չեզոք ջրերում:
2010-06-01
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն Է տվել Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությանը
ՄԱԿ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն Է տվել նախագահի հայտարարությանը, որը դատապարտում Է Իսրայելի գործողություններն «Ազատության նավախմբի» նկատմամբ: Բացի դրանից, փաստաթուղթը բովանդակում Է տեղի ունեցածի հետաքննություն անցկացնելու կոչ: Խորհուրդը նաեւ պահանջել Է ազատ արձակել կալանված նավերը եւ դրանցում գտնվող մարդկանց: Հայտարարության տեքստը համաձայնեցվել Է խորհրդի ավելի քան 12-ժամյա կոնսուլտացիաների ընթացքում: Այդքան շատ ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին պահանջվել Է հայտարարության տեքստի նախագիծն ԱՄՆ-ի պատվիրակության հետ համաձայնեցնելու համար:
Խորհրդի արտահերթ նիստը գումարվել Է Թուրքիայի եւ Լիբանանի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը չեզոք ջրերում հարձակվել են Գազա ընթացող մարդասիրական նավախմբի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել Է առնվազն 10 եւ վիրավորել եւս շուրջ 30 մարդ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաեւ կոչ Է արել վերացնելու Գազայի հատվածի շրջափակումը:
Հավանության արժանացած հայտարարության մեջ Խորհրդի անդամները նշել են, որ «Գազայում իրադրությունը մնում Է անկայուն»: Այս առնչությամբ փաստաթղթում ընդգծված Է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1850-րդ եւ 1860-րդ բանաձեւերի կենսագործման» անհրաժեշտությունը, որոնցում ասված Է Իսրայելի կողմից իրականացվող շրջափակմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին: