ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, May 31, 2010 14:23 - 1 քննարկում

«Մոսադի» գործակալներ Հայաստանո՞ւմ…

Արման Մելիքյան. «Թուրքիայի կողմից Գազա նավ ուղարկելը պարզագույն սադրանք էր»

Արման Մելիքյան. «Թուրքիայի կողմից Գազա նավ ուղարկելը պարզագույն  սադրանք էր»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-իսրայելյան վերջին իրադարձությունների և հնարավոր պատերազմի թեմային՝ ասել է, թե  սա իր համատեքստով շատ ավելի լայն է, և աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում նոր շեշտադրումներ են ի հայտ գալիս։

-Ըստ էության՝ նոր բաժանարար գծերի կառուցման գործընթաց է տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ թուրք-իսրայելյան հարաբերությունների սրումը նպատակուղված կլինի Թուրքիայի ավելի մեծ ընդգրկմանը համաիսլամական գործընթացներին։ Թուրքիան կձգտի դառնալ իսլամական աշխարհի դրոշակակիրներից եթե ոչ հիմանականը, ապա հիմնականներից մեկը։ Այս տեսանկյունից ինձ թվում է, որ հատուկ կազմակերպված սադրանք էր սա, որովհետև ակնհայտ էր, որ Գազայի շրջան այդ նույն օգնությունը Թուրքիան կարող էր ուղարկել ցամաքային ճանապարհով՝ արդեն իսկ միջազգային հարբերությունների պրակտիկայում կիրառվող։ Այդ տեսանկյունից Թուրքիայի կողմից Գազա նավ ուղարկելը պարզագույն սադրանք էր, որով թուրքերը փորձում են, որպեսզի իրավիճակ ձևավորելով՝ ամրացնեն իրենց դիրքերը,-նշել է նա։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
May 31, 2010 17:59