ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 31, 2010 2:44 - չքննարկված
Քարալխել են Իսրայելի հյուպատոսարանը
Թուրքիայի ոստիկանությունը մի քանի տասնյակ ցուցարարների է ձերբակալել, որոնք Ստամբուլի կենտրոնում քարեր են նետել Իսրայելի հյուպատոսարանի վրա՝ ի դժգոհություն հումանիտար օգնության բեռներով բեռնավորված շրջափակված Գազային օգնության մեկնած նավերի վրա գրոհած իսրայելցի զինվորականների գործողություններից։
Վերջին տեղեկություններով՝ «Ազատության ռազմատորմ»-ից 19 մարդ է մահացել։ Թուրքիայում Իսրայելի դեսպանն արդեն հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ միջադեպը քննարկելու համար, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև։
Այս պահինշրջափակված Գազային օգնության մեկնած հումանիտար բեռներով իսրայելցի զինվորականների կողմից առգրաված նավը Հայֆա նավահանգստի ճանապարհին է։
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները զգալի չափով վնասվել են այն բանից հետո, երբ Գազայի հատվածում Իսրայելը սկսեց վարել ցեղասպանական գործողություններ ընդդեմ խաղաղ արաբ բնակչության, որի դեմ Դավոսում Էրդողանը սուր ելույթ ունեցավ: