ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 31, 2010 14:11 - չքննարկված
Ներկա պահին Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առջև անցկացվող ցույցի մասնակիցների թիվն աստիճանաբար աճում է:
Թուրքիայում հարձակվել են Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի վրա
12:48 • 31.05.10
“); }
//
// ]]>
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջև: Ցուցարարները բողոքել են իսրայելական զինուժի՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի դեմ հարձակվելու առնչությամբ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թուրք և պաղեստինցի ցուցարարների 300-հոգանոց խումբը «Մարդասպա՛ն Իսրայել, ձեռքերդ մի կողմ քաշիր նավերից» գրությամբ ցուցապաստառներով մոտեցել են հյուպատոսարանի շենքին: Ցուցարարները նախ այրել են Իսրայելի դրոշը, հետո սկսել քարկոծել դիվանագիտական առաքելության շենքը՝ կոտրելով պատուհանների ապակիները: Այնուհետև ցուցարարները փորձել են ներխուժել հյուպատոսարան, սակայն թուրք իրավապահները կանխել են դա: Ոստիկանական ուժերի միջամտության արդյունքում բախում է տեղի ունեցել: Ոստիկանները ցուցարարների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Ներկա պահին Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առջև անցկացվող ցույցի մասնակիցների թիվն աստիճանաբար աճում է: