ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 31, 2010 0:05 - 3 քննարկում
«Անիծյա՛լ Իսրայել»
Հակաիսրայելյան հուզումներ Ստամբուլում

Ստամբուլում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել իսրայելյան հյուպատոսարան` այն լուրերից հետո, երբ հայտնի է դարձել, որ իսրայելցիները գնդակոծել են հումանիտար օգնությամբ Գազայի հատված ուղևորվող նավերը: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկացմամբ, խմբվածները գոչել են «Անիծյա՛լ Իսրայել» և փորձել են մտնել շենք, սակայն իրավապահները կանխել են: Իսրայելի դեսպանը կանչվել է Թուրքիայի կառավարություն` բացատրություններ տալու համար: