ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, May 30, 2010 23:51 - չքննարկված
Էրդողանը Դավոսում ճիշտ էր. « Իսրաելը Գազայում ցեղասպանություն է իրագործում»:
ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈ՞ՒՄ |
|
Իսրայելի նավերը հարձակվել են այսպես կոչված Ազատության նավատորմի վրա` 6 նավեր, որոնք բեռնված են եղել 10 հազար տոննա հումանիտար օգնությամբ, որն ուղղվում էր Գազայի հատված: Իսրայելի լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ: Թուրքական նավերը այս առաքելության կազմում Ստամբուլից դուրս են եկել մայիսի 29-ին, ճեղքելու Գազայի շրջափակումը: Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանը հայտարարել է, թե իսրայելցի զինվորականները չեն ցանկանում ուժ գործադրել, սակայն պատրաստ են դա անել: Իր հերթին, թուրքական կողմը հայտարարել է, թե եթե Իսրայելը որոշի ուժ կիրառել, կփոշմանի դրա համար: Ահմադինեժադն էլ է այդպիսին: Ի՞նչ է ուզում Էրդողանը: Նրան հետաքրքրում են սեփական հավակնությունները: Նա դեմ է ԱՄՆ-ին, կարծում է, թե կնվաճի Մերձավոր Արեւելքը եւ կդառնա մեծ, ասել է իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Այս պահին հայտնվում է արդեն 16 սպանվածների մասին: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Իսրայելի բանակի ռադիոն հաստատել է թուրքական նավերի գնդակոծման հետեւանքով 10 զոհերի առկայությունը: Միաժամանակ, Իսրայելը պնդում է, թե առաջինը կրակել են թուրքական կողմից: Թուրքերն, իրենց հերթին, պնդում են, թե նավերի անձնակազմը զենք չի ունեցել: |