ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, May 30, 2010 23:51 - չքննարկված

Էրդողանը Դավոսում ճիշտ էր. « Իսրաելը Գազայում ցեղասպանություն է իրագործում»:

ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈ՞ՒՄ

Իսրայելի նավերը հարձակվել են այսպես կոչված Ազատության նավատորմի վրա` 6 նավեր, որոնք բեռնված են եղել 10 հազար տոննա հումանիտար օգնությամբ, որն ուղղվում էր Գազայի հատված: Իսրայելի լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ:

Թուրքական նավերը այս առաքելության կազմում Ստամբուլից դուրս են եկել մայիսի 29-ին, ճեղքելու Գազայի շրջափակումը: Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանը հայտարարել է, թե իսրայելցի զինվորականները չեն ցանկանում ուժ գործադրել, սակայն պատրաստ են դա անել: Իր հերթին, թուրքական կողմը հայտարարել է, թե եթե Իսրայելը որոշի ուժ կիրառել, կփոշմանի դրա համար:

Ահմադինեժադն էլ է այդպիսին: Ի՞նչ է ուզում Էրդողանը: Նրան հետաքրքրում են սեփական հավակնությունները: Նա դեմ է ԱՄՆ-ին, կարծում է, թե կնվաճի Մերձավոր Արեւելքը եւ կդառնա մեծ, ասել է իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

Այս պահին հայտնվում է արդեն 16 սպանվածների մասին: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:

Իսրայելի բանակի ռադիոն հաստատել է թուրքական նավերի գնդակոծման հետեւանքով 10 զոհերի առկայությունը: Միաժամանակ, Իսրայելը պնդում է, թե առաջինը կրակել են թուրքական կողմից: Թուրքերն, իրենց հերթին, պնդում են, թե նավերի անձնակազմը զենք չի ունեցել:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ