ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, May 25, 2010 22:00 - 1 քննարկում

Նոր խեղդող պարտքապարան Հայաստանի վզին` լող-լող, հիմար-վաշխապետի ջանքերով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԶԷՍԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

article's photo

Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի իրականացման համար հայկական կողմը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից ցանկանում է ներգրավել ավելի քան $1 մլրդ-ի վարկային միջոցներ։

Սանկտ Պետերբուրգում մայիսի 21-ին  տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵվրԱզԷս-ը քննարկում է վարկային միջոցներ ստանալու Երևանի հայտը` Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղային նախագծի իրականացման համար։

«Տնտեսական տեսակետից սա հեշտ նախագիծ չէ, բայց Հայաստանը այդուհանդերձ  ներկայացրել է Հակաճգնաժամային հիմնադրամից ավելի քան $1 մլրդ-ի վարկային միջոցներ ստանալու հայտ»,- ասել է ՌԴ վարչապետը:

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգ կայացած աշխատանքային այցից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ  Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում և Հայաստանում մի քանի խոշոր նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» երկաթուղային նախագծի և նոր ատոմակայանի:

Ըստ ՀՀ վարչապետի` «Հյուսիս-հարավ» 400-կմ-անոց երկաթգծի կառուցման համար մոտ €1 մլրդ  կպահանջվի: Ըստ նրա` Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում որոշվել է հայկական երկաթուղու կոնցեսիոներին («Ռոսիյսկիե Ժելեզնիե դորոգի») հանձնարարել հստակեցնել համագործակցությունն այդ գործի իրականացման առումով:

Տ.Սարգսյանի խոսքով` երկաթգծի` Ֆիոլետովո-Վանաձոր հատվածում շատ կարևոր շինարարական աշխատանքների ծրագիր է նախապատրաստված, որի առնչությամբ ևս կա կոնցեսիոների` ռուսաստանյան երկաթգծերը կառավարող ձեռնարկության համաձայնությունը: Ծրագիրը, նրա համոզմամբ, կբարձրացնի երկաթգծերի շահագործման արդյունավետությունը Հայաստանում։

Ի դեպ

Ապրիլի վերջին Երևանում  Տ. Սարգսյանը  հայտարարեց, թե

բավական կոշտ են ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից օգտվելու

պայմանները, որոնք չեն համապատասխանում պետությունների և

կառավարությունների ղեկավարների միջև ձեռք բերված

պայմանավորվածություններին։

«Հյուսիս-հարավ» երկաթուղային նախագծի ֆինանսավորմամբ հետաքրքրված է նաև

Ասիական զարգացման բանկը, որն արդեն դրամաշնորհային միջոցներ է հատկացրել

դրա տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթի պատրաստման համար։

Այս տարվա հունվարին Ռուսաստանի ֆինանսների նախարար

Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի  ընդհանուր

գանձարանից գումարները հատկացվելու են տարեկան1-3% տոկոսադրույքով և 20

տարի մարման ժամկետով։ Համեմատության համար նշենք, որ «Հյուսիս-հարավ»

ավտոմոբիլային ճանապարհի նախագծի իրականացման համար ԱԶԲ-ն Հայաստանի

կառավարությանը $500 մլն վարկային միջոցները տրամադրելու է 32 տարով, որից

8 տարին` արտոնյալ ժամկետ, որի ընթացքում տարեկան տոկոսադրույքը կկազմի

1%, իսկ հետագայում` 1,5%։

Եթե Ասիական զարգացման բանկից հնարավոր է ավելի էժան

միջոցներ ներգրավել, անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը փորձում այդ

միջոցները հայթայթել ԵվրԱզԷսի հիմնադրամից:

ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալի $7,5 մլրդ մասնաբաժինը

պատկանում է Ռուսաստանին, $1 մլրդ-ը՝ Ղազախստանին, իսկ Հայաստանը,

Ղրղըզստանը և Տաջիկստանը հիմնադրամում ունեն $1-մլն-ական մասնաբաժիններ։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆՈՒՀԻ
May 27, 2010 10:35