ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 25, 2010 17:00 - 2 քննարկում
ԶԱՐԹՆԻ’Ր
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
May 24, 2010 15:58
-Մարէ’, ես Զարթնեցի
– Զարթնեցի ‘ր , Որդի՜ս
-Մարե’, ես երկա՞ր եմ քնել
-Երկա՜ր , որդի՜ս, երկա՜ր
-Մարէ ՀԱՅՔԸ կանգու՞ն է,
– Կիսա’տ է, որդի’ս
– Մարէ, Բե’րդը կանգու՞ն է
– Կիսա’տ է Որդի’ս:
– Մարէ’, ի՞նչ է պատահե’լ
– Որդի’ս , ԱՌԾԻՎՆ է վիրավոր
– Մարէ, Է’դ իմա՞լ
– Որդի’ս ԱՌՅՈՒԾՆ Է խոցված
– Մարէ’ , ե’ս զարթնե’լ եմ
– Որդի’ս Զարթնե’լ ե’ս, Ոտքի կանգնիր
– Մարե’, ըսե’ աղաչում եմ, ու՞ր են
– Որդի’ս, գնացին, թողեցի’ն ու գնացի’ն
-Մարէ , ըսէ, էլ չե՞ն գա
– Որդի’ս Դու Զարթն’իր, ոտքդ պնդի’ր, կհասնեն քոմակ
– Մարէ, ըսէ’, դու պահե՞լ ես
– Որդի’ ս, պահե’լ եմ, պահել եմ ,պահե’լ եմ փառքով, պահել եմ մուրազով:
– Մարէ ‘ ինձ ՁԵՆ են տալիս, Առյուծաձեւ Մհեր, Սասունցի Դավիթ
– ՄՀԵ’Ր, Որդի’ս, ահա’
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։
2 քննարկումներ
Gagik altunian