ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 25, 2010 22:00 - 1 քննարկում
Նոր խեղդող պարտքապարան Հայաստանի վզին` լող-լող, հիմար-վաշխապետի ջանքերով:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԶԷՍԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի իրականացման համար հայկական կողմը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից ցանկանում է ներգրավել ավելի քան $1 մլրդ-ի վարկային միջոցներ։
Սանկտ Պետերբուրգում մայիսի 21-ին տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵվրԱզԷս-ը քննարկում է վարկային միջոցներ ստանալու Երևանի հայտը` Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղային նախագծի իրականացման համար։
«Տնտեսական տեսակետից սա հեշտ նախագիծ չէ, բայց Հայաստանը այդուհանդերձ ներկայացրել է Հակաճգնաժամային հիմնադրամից ավելի քան $1 մլրդ-ի վարկային միջոցներ ստանալու հայտ»,- ասել է ՌԴ վարչապետը:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգ կայացած աշխատանքային այցից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում և Հայաստանում մի քանի խոշոր նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» երկաթուղային նախագծի և նոր ատոմակայանի:
Ըստ ՀՀ վարչապետի` «Հյուսիս-հարավ» 400-կմ-անոց երկաթգծի կառուցման համար մոտ €1 մլրդ կպահանջվի: Ըստ նրա` Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում որոշվել է հայկական երկաթուղու կոնցեսիոներին («Ռոսիյսկիե Ժելեզնիե դորոգի») հանձնարարել հստակեցնել համագործակցությունն այդ գործի իրականացման առումով:
Տ.Սարգսյանի խոսքով` երկաթգծի` Ֆիոլետովո-Վանաձոր հատվածում շատ կարևոր շինարարական աշխատանքների ծրագիր է նախապատրաստված, որի առնչությամբ ևս կա կոնցեսիոների` ռուսաստանյան երկաթգծերը կառավարող ձեռնարկության համաձայնությունը: Ծրագիրը, նրա համոզմամբ, կբարձրացնի երկաթգծերի շահագործման արդյունավետությունը Հայաստանում։
Ի դեպ
Ապրիլի վերջին Երևանում Տ. Սարգսյանը հայտարարեց, թե
բավական կոշտ են ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից օգտվելու
պայմանները, որոնք չեն համապատասխանում պետությունների և
կառավարությունների ղեկավարների միջև ձեռք բերված
պայմանավորվածություններին։
«Հյուսիս-հարավ» երկաթուղային նախագծի ֆինանսավորմամբ հետաքրքրված է նաև
Ասիական զարգացման բանկը, որն արդեն դրամաշնորհային միջոցներ է հատկացրել
դրա տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթի պատրաստման համար։
Այս տարվա հունվարին Ռուսաստանի ֆինանսների նախարար
Ալեքսեյ Կուդրինը հայտարարեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի ընդհանուր
գանձարանից գումարները հատկացվելու են տարեկան1-3% տոկոսադրույքով և 20
տարի մարման ժամկետով։ Համեմատության համար նշենք, որ «Հյուսիս-հարավ»
ավտոմոբիլային ճանապարհի նախագծի իրականացման համար ԱԶԲ-ն Հայաստանի
կառավարությանը $500 մլն վարկային միջոցները տրամադրելու է 32 տարով, որից
8 տարին` արտոնյալ ժամկետ, որի ընթացքում տարեկան տոկոսադրույքը կկազմի
1%, իսկ հետագայում` 1,5%։
Եթե Ասիական զարգացման բանկից հնարավոր է ավելի էժան
միջոցներ ներգրավել, անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը փորձում այդ
միջոցները հայթայթել ԵվրԱզԷսի հիմնադրամից:
ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալի $7,5 մլրդ մասնաբաժինը
պատկանում է Ռուսաստանին, $1 մլրդ-ը՝ Ղազախստանին, իսկ Հայաստանը,
Ղրղըզստանը և Տաջիկստանը հիմնադրամում ունեն $1-մլն-ական մասնաբաժիններ։
1 քննարկում
ԱՐՄԵՆՈՒՀԻ