ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Papin. Monday, May 24, 2010 1:52 - 1 քննարկում
Նորից Մեծն Թումանյանից
Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար։
Առեք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ։
Ձեռք ես առնում—էլ բան չըկա —
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ։
Շուռ ես տալիս, այլ տեղ—կարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր–ցերեկ խաղում է կարտ։
Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի…
Հապա այստեղ — մեր կենտրոնում՝
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին։
Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,
Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ…
Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան,—
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ՝ ընծայարան…
Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին —
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին։
Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ։
Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտեր, տերտեր…
Պապին Դավթյան Վիեննա 24.05.2010թ.
1 քննարկում
Արփինէ