ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, May 22, 2010 1:31 - չքննարկված

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • Եվրոխորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին ուղղված նամակում երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնել է իր մտահոգությունները Եվրոպական խորհրդարանի թիվ 2216 բանաձեւի որոշ դրույթների վերաբերյալ. «Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ` հենց Եվրոպական խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձեւերին: Դրանք համահունչ չեն մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում:

    Բանաձեւի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երբեւէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան: Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացի միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական խորհրդարանի հեղինակությանը եւ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, նշել է Հ. Աբրահամյանը` հույս հայտնելով, որ անաչառ եւ հավասարակշիռ մոտեցումներով Եժի Բուզեկի ղեկավարած կառույցը իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործին:

  • Մ. Խ.


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ