ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, May 18, 2010 13:16 - 2 քննարկում

Աշոտյանի հրամանը ինչպե՞ս կատարել. գերազանցիկ աշակերտին մնացնե՞լ, թե՞ փող առնել ու փոխադրել

Ի՞նչ անել, որ  դպրոցի տնօրենները համատարած կարգ խախտեն: Կրթության նախարար Արմեն Աշոտյանը ձևը գտել է. Դասարանից դասարան տեղափոխման կարգի մեջ հենց նոր, տարեվերջին կրթության և գիտության նախարարությունը փոփոխություն է մտցրել: Նախարար Աշոտյանի  ապրիլի 10-ի  հրամանով այն աշակերտները, ովքեր մինչև այս մայիսի մեկը ունեն 160 ժամից ավել բացակայություն հաջորդ  դասարան չեն կարող տեղափոխվել` այդպիսի աշակերտը «կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը»: Նախկին կարգով չէին փոխադրվում նրանք, ովքեր 240 ժամից ավել բացակայություն ունեին:  Այսինքն, հիմա տարեվերջին, երբ երեխաները պիտի փոխադրվեն հաջորդ դասարան ու ունեն 160-ից ավել բացակայություն, չեն տեղափոխվի կմնան նույն դասարանում:  Դպրոցի ուսուցիչներն էլ, տնօրեններն էլ, ծնողներն էլ գիտեին, թե 240 բացակա ունեցողը չի կարող տեղափոխվել ու արխային թողել էին, որ աշակերտների բացակաների թիվը 160 ժամից անցնի: Հետադարձ ուժով հրաման:

160 ժամը անում ա մոտ 25 օր(կախված դասարանից էրկու օր ավել էրկու օր պակաս: Նշեմ որ կարգը բոլոր տեսակ բացակայություններին է վերաբերվում հարգելի և անհարգելի): Այսինքն աշակերտը մի հատ դեղնախտ տարավ, կամ կույրաղիքի վիրահատություն ունեցավ, արանքում էլ մի քանի օր բացակայեց ուրեմն հոպ` Աշոտյանը որոշել է, որ նա կմնա նույն դասարանում: Բայց չէ՞ որ նա լավ սովորող է, հարվածային կամ գերազանցիկ: Աշոտյանին չի հուզում, գերազանցի՞կ է, ուսման նկատմամբ սե՞ր ունի, ուրեմն թող բարի լիներ բուժվելուց ավելի շատ ձգտեր գիտելիքների:

Ու հիմա հարցնես դպրոցի որևէ ուսուցչի, կասի` սենց որ լինի դպրոցի 10-ը տոկոսը պիտի մնա դասարանում, ու մեջները լիքը լավ սովորողներ: Բա ի՞նչ պիտի անեն: Պարզ ա, տնօրենները պիտի խախտեն կարգը:

Բայց արդյո՞ք էս կարգը Աշոտյանը մտցրել է ամեն գնով, նույնիսկ առողջության հաշվին, երեխաներին ուսման մղելու համար: Էս հարցին պատասխանելու համար մեկ ուրիշ հարցի էլ կարիք կլինի պատասխանել. եթե նա էդքան ցանկանում է որ երեխաները հիվադնությունը անտեսելով գիտելիքի համար դոշ տան, ապա ինչո՞ւ սեպտեմբերին, երբ ուսումնական տարին նոր էր սկսվել, այն ժաամանակ կարգը չփոխեցին, որ եթե երեխան հիվանդ լիներ, դասղեկը զանգեր-ասեր` եթե դպրոց չգաս կմնաս նույն դասարանում և ծնողն էլ իմանար նոր կարգը ու երեխային անկողնուց 40 աստիճան ջերմությամբ հաներ-ղրկեր դասի: Ոչինչ որ կվարակեր դասընկեներին կամ իր հիվանդությունն էլ մեկ էլ տեսար սրվեր, զատո էրեխեն մնացականի անուն չէր հանի:

Սեպտեմբերին չմտցրեց կարգը պարզ պատճառով, որ աշակերտները հանգիստ, առանց կասկածելու թե կարող է մնան նույն դասարնում160 ժամից ավել բացակայեն, ու միյան դրանից հետո կարգը մտցնի, որ  տնօրենները այն խախտեն` փող առնելով ծնողներից, ու աշակերտներին փոխադերն հաջորդ դասարան: Տնօրենը ծնողին կասի` գիտեք ձեր երեխան պիտի մնա նույն դասարանում, 170 ժամ բացակա ունի: Ո՞նց թե, կասի շփոթահար ծնողը, գերազանցիկ էրեխան ինչի՞ պիտի մնա: Գիտեք նոր կարգ է մտցրել նախարարությունը` ով 160 ժամից ավել բացակայություն ունի պիտի մնա դասարանում, մենք մեղք չունենք, նոր են մտցրել, թե չէ ձեր երեխային նույն դասարանում թողնելը իսկապես անհեթեթություն է: Ծնողը իրան կորցնում է, ինչպե՞ս թե, ես չգտիտեմ, մի բան արեք, սովորող էրեխեն ո՞նց թե մնա: Ու տնօրենը կասի, որ ինքը հասկանում է, մի բան կմտածի: Ո՞ր ծնողը փող չի տա որ իր լավ սովորող երեխան չմնա նույն դասարանում, վատ սովորողի ծնողն էլ հետը: Ուրեմն համատարած դպրոցներով կարգը կխախտեն: Թե ինչքան փող կաշխատեն տնօրենները ու դրանից ինչքանը վերև կգնա, դժվար է պարզելը:  Իսկ նախարարության օգուտը դրանով չի սահմանափակվի: Նախարար Աշոտյանը հո հարիֆ չի՞, լավ էլ կիմանա, թե ինչ բիզնես բացեց դպրոցներում ու բոլոր տնօրեններին էլ կարգազանց դարձրեց: Իսկ կարգազանց տնօրենը, պարզ է, դառնում է նախարարի գերին, պոչը նրա ոտի տակ, երբ նախարարը կուզի գործ կբացի ու գործից կհանի յուրաքանչյուր տնօրենի ու իր ուզածին տեղը կնշանակի, իսկ եթե չհանի էլ տնօերենը կդառնա իր կամակատարը:

Մանավանդ էս տարի, որ նոյեմբեր-հունվար ամիսենրին գրիպի համաճարակը մոլեգնում էր ու դպրոցներում մոտ 40-50 տոկոս աշակերտները դասի չէի գնում: Նոյեմբերին արդեն գրիպի համաճարակը դպրոցներում էր, ուսուցիչները պատմում են որ մտնում էին 20 հոգիանոց դասարան ու մի հինգ կամ տասը հոգի էին դասին եկած լինում, մյուսները հիվանդ էին, ի՞նչ անեն, դաս պարապե՞ն, թե՞ մյուսներին էլ ղրկեն տուն: Բայց նախարարը չէր փակում դպրոցները, թող լավ վարակվեն, որ լիքըլիքը բացակայեն, ու միայն  համաճարակի ամենապիկին`  դեկտեմբերի 9-ին թե 10-ին նոր փակեց: Պարզ չի՞, որ մի 20 օր առաջ փակեր համաճարակը շատ չէր տարածվի: Բայց խի՞ շուտ փակեր, որ փակեր քիչ երեխա կհիվանդանար, իսկ որ քիչ հիվանադանար հաջորդ դասարան տեղափոխվելու համար կարգը խախտող էլ քիչ կլիներ: Իսկ սենց, դպրոցները  ուշ փակելով, տեսա՞ր հիմա քանի աշակերտի ծնող պիտի ստիպված մուծվի:

Վահան ԻՇԽԱՆՅԱՆhttp://www.tert.am/blog/?author=125



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

markarish
May 18, 2010 13:27