ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 18, 2010 13:42 - 1 քննարկում
Հայի խելք կամ Անին տեսնեմ ու նոր մեռնեմ
Առևտրաարդյունաբերական պալատի Հայկական ներկայացուցիչը հայ թղթակիցներին արգելում է իր թուրք կոլեգային քաղաքական հարցեր տալ: Այս հաղորդումը կամ լուրը ստացա “Երկիր Մեդիա” հ/ա լուրերից: Եվ արգելքը դնելուց հետո, խոսում է տուրիզմի զարգացման մասին:
“Մեր” հայ չինովնիկները երբեք չեն հասկանում իրենց տեղն ու դերը անկախ Հայաստանի պետականության մեջ: Չնայած նրանք շատ լավ հասկանում են անձնական հարստացման բոլոր ճանապարհները և ջանք չեն խնայում մեր պետության իմիջի և մեր ժողովրդի պատմական անցյալի չարաշահման հաշվին հարստանալուն:
Այ չինովնիկներ, փակ սահմանով այդ ինչպիսի տուրիզմի զարգացման մասին է խոսքը: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ կարոտախտով կամ պատմական հայրենիքը տեսնելու ցանկությամբ յուրաքանչյուր հայ կձգտի գոնե մեկ անամ լինել իր պապերի երկրում: Եվ թուրքերը շատ լավ են հաշվարկել, որ եթե 8 միլիոն հայ աշխարհի տարբեր ծայրերից հագուրտ տան իրենց “հայրենասիրությանը” (ինչու չակերտավոր, քանի որ ես չեմ տեսնում ողջ հայության պահանջատիրության ձգտումը պատմական հայրենիքի վերականգման ուղղությամբ) լինել պատմական հայրենիքում թեկուզ մեկ շաբաթ, ապա նրանք Թուրքիայում մինիմում 1000-1500 ԱՄՆ-ի դոլար կծախսեն:
Հարց հայոց չինովնիկներին` 70 միլիոն թուրքերից քանի մարդ և քանի օրով կգան Հայաստան, այցելելու Գառնի-Գեղարդ-Սևան-Ծիծեռնակաբերդ-Էջմիածին
Սթափվեք հայեր, մի հարստացրեք մեր թշնամուն, որը առանց այդ էլ այսօր նվաճելով Նախիջևանը ձգտում է վերջնականապես հասնել պանթուրքիզմի իր նպատակին: Քայլեր կատարելիս նախ մտածեք, թե այդ քայլից որն է Հայոց պետականության հեռահար շահը և ինչ ենք գտնում և ինչ ենք կորցնում: Քայլից առաջ ղեկավարվեք ազգային անվտանգության չափորոշիչներով:
Դե սայլապանից հարստացած չինովնիկի ինչ խելքի բանն է պետություն, պետականաշինություն, Հայրենիքի ապագա և նմանատիպ վեհ հասկացություններ…
Խոսելուց առաջ մտածեք, գործելուց առաջ հաշվարկեք: Թե չէ մի քանիստ բացել եք տուրիստական ՍՊԸ-ը և ազգի զգացմունքների հաշվին հարստանում եք ու հարստացնում մեր դարավոր թշնամուն, չհասկանալով պատճառ-հետևանքային կապի վտանգավորության չափը: Ժամանակն է, որ խելքի գաք ու Հայրենիքի շահը վեհ դասեք ամեն տեսակի շահերից:
Արդյունաբերողներ` հզոր է այն երկիրը, որի արտահանումը մի քանի անգամ գերազանցում է ներկրումը: Իսկ դուք չարչիի հոգեբանությամբ, ներկրելով հարստանում եք ու վտանգի ենթարկում ամբողջ ազգի ու պետության հետագա և ճակատագիրը, և շահերը:
http://gavareci.livejournal.com/
1 քննարկում
miksinan