ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 15, 2010 2:35 - չքննարկված

Սարքովի ճշմարտության պահանջա՞րկ

Ովքե՞ր են ճանապարհորդները: Ովքե՞ր են հասարակ ու սրտաբաց մարդկանց սիրալիրությունից օգտվող այդ արկածասեր մարդիկ:
Նրանց մակերեսային տպավորություններով կազմված բնութագրականներն ու մտահոգությունները համեմվում են իրենց ներքին նկրտումներով ու մատուցվում հասարակությանը՝ որպես բացարձակ ճշմարտություն:
Օրինակ՝ ոմանք սիրալիր տեղացիների աղբամանն են քանդում ու պատրաստվելիք բնութագրականը համեմում հայհոյանքների թափոնով, առանց հասկանալու այդ թափոնների ծագման պատմությունը, կամ դիտավորյալ շրջանցելով այն: Կամ տեղանքը ներկայացնելուց մի ակնարկ են խցկում, որը որոշ տեսակների մոտ գրգռվածություն կառաջացնի: Նշածս դեպքերից մեկին հանդիպեցի վերջերս , երբ մի ճանապարհորդի մատյանում կարդացի «ադրբեջանական տների կմաղքները» արտահայտությունը:
Ուրախ կլինեմ, եթե հերքվի տհաճ տպավորությունս, որովհետեւ այդ մարդիկ էլ, հավանաբար, ինչ-որ խնդիրներ ունեն:
Այդ ճանապարհորդների ծածկամտությունը բացահայտեցի այստեղ՝արտասահմանում, երբ ճանապարհորդ ձեւացող պրոֆեսորը մեզ մոտ Հայաստանով հիացած էր խոսում, իսկ իր հայրենակիցներին Հայաստանի մասին պատնելու համար միայն աղբ էր բերել, որից ողորմելի ու զզվելի տպավորություն էր ստեղծվում մեր տեսակի մասին:
Իհարկե, մեզ ճանաչողները հասկացան, թե ինչն ինչում է, բայց դե այդ ճանապարհորդ կոչվածը իր պատմությունները լայն շրջանակներում ներկայացնելու ակնկալիքներ ունի:
Նախկինում մենք չնկատելու էինք տալիս տեղացիների ակնհայտ փնթիությունն ու բացասական կողմերը, բայց այդ դեպքից հետո ինչպես չասեմ, որ առավոտյան համալսարան գնալիս ամուսինս քաղաքը տեսնում է իդեալական մաքրության հասցված, իսկ օրվա ընթացքում այնպես են կեղտոտում… Այստեղի բնակիչները 12 ժամում կարողանում են քաղաքը հասցնել աղտոտության այնպիսի մակարդակի , ինչպիսին,որ Երեւանն է 12 ամիս չմաքրելուց հետո: Հայաստանում ես թափրտող մարդկանց չեմ հանդիպել,թե չէ չէի վարանի բռնլ ձեռքն ու արգելել, իսկ այստեղ ամեն քայլափոխին հանդիպում եմ այդպիսիններին : Հենց այդ իրեն ճանապարհորդ կոչողն էլ այդպիսի մեկն է, դրա համար էլ սկսեցի այդքան էլ նշանակություն չտալ այդ «սրտացավ» ու կեղծավոր հետաքրքրասերներին:
Բնությունն ու գյուղացիները նորմալ փոխհարաբերությունների մեջ են, իսկ այսպիսի ասֆալտին սովոր չտեսների «հոգատարությունը» միայն զազրախոսությամբ է սահմանափակվում:
Այսպիսինները նենգամիտ հետախույզներից վնասակար են, որովհետեւ բարի ու անվնաս ձեւանալով՝ մտնում են ամեն ծակ ու ծուկ եւ խոցելի տեղերը անգիր անելով՝ պատրաստի գործ տվողներ են դառնում:
Այստեղ ծանոթացա նախկին Խորհրդային Միությունից մի մարդու հետ, որը զզվանքով էր խոսում տեղացիների մասին , պաւզվեց, որ պետք է գիրք գրի այս երկրի մասին: Անշուշտ այդ հոգեվիճակով միայն թունավոր գիրք կգրի ու հետո էլ տեղացիները առանց հասկանալու կհրճվեն, թե՝ արտասահմանցին մեր մասի՜ն … մեր համա՜ր…
Հետո էլ պարզվեց, որ այստեղ Հայաստանի մասին գիրք կա: Երբ մեզ մոտ անասնական հրճվանք չտեսան՝ զարմացան…Ես բացատրեցի պատճառը, որպեսզի իրենց գիրքը գրելուց առաջ մի լավ ծանր ու թեթեւ անեն: Նրանք արդարացան, թե՝ բիզնես է ու մեր նման խորամիտները քիչ են:

ԱՀԱ, ԱՅՍՊԵՍ ԳՏԱ ՍԱՐՔՈՎԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ