ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, May 15, 2010 14:13 - 1 քննարկում
Նախիջևանյան վտանգները
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ մենք հայերս զբաղված էինք արցախյան հարցով, իսկ իսկական առիթը բաց թողնելով (1989թ նոյեմբեր-դեկտեմբերին) չազատագրեցինք Նախիջևանը, Թուրքիան սկսեց տիրանալ Նախիջևանին: Նրա հետ ունենալով ցամաքային սահման (որը նրանք մշակել էին դեռևս 1921թ-ից ու հասել դրան հարիֆ հայերի ու միամիտ ռուսների քթի տակ) ու լավ հասկանալով, որ նա արդեն Ադրբեջանինը չի, մշակեցին և իրականացրին իրենց այսպես կոչված դարավոր երազանքի մի մասը` Հայաստանից խլել մի շատ կարևոր համեղ պատառ:
Այս փաստի շուրջ այսօր համաշխարհային հանրության հետ վիճելը բավականին դժվար է, քանի որ Թուրքիան ունենալով փաստացի Նախիջևան, սկսած 1991թ երբեք չի ասում, որ իրենն է, բայց բոլոր միջոցներով այն դարձնում է իրենը:
Եվ ահա բոլորովին վերջերս պարզ դարձավ Թուրքիայի նպատակը: Նա սիլի-բիլի խաղալով հայերի ու աշխարհի հետ, նրանց խաբելով, այսպես կոչված փակ սահմանի բացման գործընթացով, իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Ղարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը, որի բուն խնդիրը և նպատակը Նախիջևանին տիրելն է, քանի որ, եթե բացվում կամ վերագործարկվում էր Ղարս-Գյումրի երկաթգիծը, ապա այդ նոր գծի համար փողերը քամուն տալու անհրաժեշտությունը չկա, իսկ քանի որ թուրքերի պլանները միշտ եղել են հեռահար նրանք գիտեն ինչ են անում: Դրան ավելացնենք, որ ազերիները Նախիջևանը մաքրում են բոլոր հետքերից, բուլդոզերներով սրբում են այն ամենը, ինչը հայկական է և պայմանագիր են կնքում թուրքերի հետ ոչ ավել, ոչ պակաս, երկու ռազմաբազաների կառուցման համար: Ահա թուրքակական դիվանագիտության արդյունքը դեռևս 1921թ սկած և կինտո հայերի դիվանագիտության արդյունքը գիշերային արձանագրություններից (2009թ):
Հիմա հայերը թող պատասխանեն, արդյոք մեր կոկորդը սեղմող թշնամին (խոսքը Նախիջևանի ռազմականացման մասին է Թուրքիայի կողմից) երբևիցե բաց կթողնի հարմար պահը այն լրիվ փակելու համար: Հանձնեք ազատագրված տարացքները և թույլ տվեք թուրք-ազերիներին, որպեսզի Մեղրիի փոքրիկ միջանցքով այդ օձերը ավելի հեշտ կարողանան փաթաթվել մեր վիզը և մի լավ ուժ տալուց հետո մեզ սատկած թռչյունի պես կուլ տան: Ահա մեր գիշերային դիվանագիտությունների վերջնական արդյունքը: Գումարած այսպես կոչված կասեցումը, թուրքերին ու ազերին ժամանակ ենք տալիս, որ գործեն ավելի ազատ: Փոխանակ հետ կանգնել սխալ քայլից, որը նույնպես տղամարդկություն է և լծվել Ղարսի պայմանագրի վերանայմանը ու արգելել Նախիջևանի թուրքացմանը, ընկել ենք թալանի հետևից: Բոլոր երեք նախագահների օրոք այդպես էր, այդպես էլ մնում է…
http://gavareci.livejournal.com/
1 քննարկում
Արամ Մկրտչյան