ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 13, 2010 14:27 - 18 քննարկում

‘Լսեք ինձ’ ֆիլմ

Ինչ անուշ փոքրիկներ են, ինչո՞ւ են մեր գենը կրող այս չքնաղ երեխաներին մուրացկաններ դարձնում…
Այսպիսի ծրագրեր նախագծողները հիմնականում արջի ծառայություն են մատուցում…
Սրա մասին մի անգամ գրել եմ http://liana-w.livejournal.com/14900.html
Հետագայում պարզեցի, որ այսպիսի տեսանյութեր ունեցողները դրամահավաքներ են կազմակերպում ու դրամ վաստակում, դրա մի փոքրիկ մասով էլ ցուցադրական մի երկու բան անում ու վերջ… Վերջում նրանցից մնում է մուրացիկության հակում ձեռք բերող հասարակություն…
Զազրելի էր դիտել ՀՕՄ-ի հաշվետվության տեսանյութերը, որտեղ ազատամարտիկների կամ օգնություն ստացած չքավոր ընտանիքների ներկայացուցիչները խեղճացած կծկվել էին տեսախցիկի առաջ ու ամոթի մեջ խեղդվելով երկրպագության ձոներ էին ուղղում այդ կազմակերպությանը:
Ինքս էլ այս երեխաների պես եմ մանկությունս անցկացրել, բայց մորս շնորհիվ մուրացկանությունը միշտ գարշելի եմ համարել… ահա թե ինչու մուրացկան չդարձա:
Եթե ծնողդ մի արատավոր երեւույթ սովորական է համարում , գենիդ մեջ դրան հարմարվելու այնուհետեւ այդպիսին դառնալու հակումներ են առաջանում…
Դրա համար էլ ես երբեք չեմ հանդուրժի մուրացկանությունը, հայության հասցեին հնչող զազրախոսությունը, համասեռամոլությունն ու բոլոր արատավոր հակումները…



18 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան
May 13, 2010 17:07