ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 6, 2010 21:20 - չքննարկված

Սասունյանը մերժում է բոլորին և “ԱԶԳ”-ի Ավետիկյանի հետ է «բալետ պարում»: Դեռ ոչ ոք չի կարողացել նրան «մոլորեցնել և ստիպել համագործակցել»:Շա՜տ պինդ ընկույզ է…

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ԴԺԳՈ՞Հ Է, ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԿՈՏՈՐԵԼ

  • Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանք չի խնայում միավորներ վաստակելու Անկարայի իր բոսերիցՙ անմիջապես արձագանքելով Հայկական հարցի վերաբերյալ մամուլում հայտնված որեւէ նյութի: Անցյալ շաբաթ նա վիրավորական մի նամակ էր հղել «Լոս Անջելես թայմսի» խմբագրությանը:Թեքինը դժգոհում էր ապրիլի 24-ին թերթում տպագրված Պեթ Մորիսոնի ինձ հետ անցկացրած հարցազրույցից, որի վերնագիրն էր «Հարութ Սասունյան. Հավատարիմ անցյալին»:

    Իր հակիրճ նամակում գլխավոր հյուպատոսը մի քանի թյուր նկատառումներ էր արել, որոնցից առաջինը քննադատելն էր «Թայմսի» Պուլիցերյան մրցանակի արժանացած վետերան լրագրողուհի Պեթ Մորիսոնին, նշելով, որ «շատ մոլորեցնող տարրեր» կան հարցազրույցում, սակայն չբերելով ոչ մի օրինակ այդ «տարրերից»:

    Դատելով նամակի տեքստից, կարելի է ենթադրել, որ գրել է Թուրքիայի կառավարության կողմից ֆինանսավորվող մի որեւէ հասարակական հարաբերություններով զբաղվող ամերիկյան ընկերության ներկայացուցիչ, որը թուրք ժխտողականի մտքերը պարզապես շարադրել է ճշգրիտ անգլերենով: Նման ընկերությունները կարեւորություն չեն տալիս բովանդակությանը, այնքան ժամանակ, որ նրանց առատորեն վարձատրեն: Մոռանալով, որ գտնվում է ազատ մի երկրում, եւ նամակ է գրում անկախ մի թերթի խմբագրությանը, Թեքինը լրագրողների հանդեպ թուրքական ամենօրյա ֆաշիստական մեթոդները օգտագործելովՙ փորձել էր լռեցնել «Լոս Անջելես թայմսին»:

    Գլխավոր հյուպատոսը հաջորդը ինձ էր քննադատել, որ հոդվածին ուղեկցող լուսանկարում ես իմ տատիկի «Փամփուշտներով զարդանախշված» նկարն էի բռնել ձեռքումս: Ես հպարտ եմ Կատար տատիկովս, քանզի մինչ միլիոնից ավելի հայեր Թեքինի նախնիների հրամանով տարագրվում էին դեպի իրենց մահը, տատիկս իր զեյթունցի հայրենակիցների հետ քաջաբար պաշտպանում էր իրեն եւ իր մերձավորներին եւ հրաժարվում էր ոչխարի նման մորթվել թուրք գազանների կողմից: Եթե նա չպաշտպաներ իր կյանքը, ես ծնված չէի լինի եւ, անշուշտ, գլխավոր հյուպատոսը մեկ գլխացավանք պակաս կունենար: Թեքինը դժգո՞հ է, որ թուրքական կառավարության անդամները բոլոր հայերին չեն կոտորել:

    Հաջորդը նա քննադատում է իմ «համառ դիմադրությունը» հայ-թուրքական խայտառակ արձանագրություններին: Նա ոչ ոքի չպետք է մեղադրի, բացի իր սեփական կառավարությունից, որն արդեն 6 ամսից ավելի արձանագրությունները թուրքական խորհրդարանում է թողելՙ փոշու մեջ կորած: Հայերն իրոք բախտավոր պետք է զգան իրենց, որ Թուրքիայի ղեկավարներն առանց դիտավորության պաշտպանում են Հայաստանի շահերըՙ չվավերացնելով արձանագրությունները:

    Թեքինն իր սրտառուչ նամակն ավարտում է հորդորելով ինձ, զարմանալիորեն, լինել առավել Վիլյամ Սարոյանի նման, որն իր խոսքերով ավելի «կարեկցող» էր թուրքերի նկատմամբ: Կարելի է հիշեցնել թուրք հյուպատոսին Սարոյանի հայտնի խոսքերը «Ներշնչում խոսքերը եւ արտաշնչում» (Նյու Յորքում 1936-ին Ռենդոն Հաուսի հրատարակած) գրքից. «Գնացեք, բնաջնջեք այս ցեղը, ենթադրենք դարձյալ 1915 թիվն է եւ պատերազմ է աշխարհում: Կործանեք Հայաստանը: Տեսեք կկարողանա՞ք: Նրանց տներից քշեք դեպի անապատները, առանց հացի ու ջրի: Այրեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք, թե չե՞ն ապրելու նորից, չե՞ն ծիծաղելու նորից: Տեսեք, թե ցեղը չի վերապրելո՞ւ արդյոք, երբ նրանցից երկուսը հանդիպեն գարեջրատանը 20 տարի անց եւ խոսեն ու ծիծաղեն իրենց լեզվով: Տեսեք, ի՞նչ որ բան կարող եք անել դրա դեմ: Կարո՞ղ եք կանգնեցնել նրանց աշխարհի մեծ գաղափարների վրա ծիծաղելուց, շան որդիներ»:

    Գուցե թուրք հյուպատոսը փորձում է սեւացնել, վարկաբեկել ինձ, որովհետեւ մերժել եմ նրաՙ հանդիպելու բազում հրավերները: Ասեմ այս նորելուկ դիվանագետին, որ նրանից շատ ավելի փորձառուները չեն կարողացել մոլորեցնել ինձ ու ստիպել համագործակցել իրենց հետ:

  • ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ