ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, May 2, 2010 20:30 - 1 քննարկում

Բլոգերնեը գրումեն…Փակում ենք բաց սահմանները, խնդրում ենք բացեն փակերը


[info]gavareci
September 10th, 2009
«Հանճարեղ» հայ ժողովրդի «հանճարեղ» ղեկավարության գլխում փայլատակեց այսպիսի մի հանճարեղ միտք, փակել հայ-վրացական սահմանները: Երբ և ինչպես ծագեց այս «հանճարեղ» միտքը, փակել հոր և որդու սահմանները: Հայերը ապրում են Վրաստանում, իսկ որդիները` Հայաստանում, էլ չեմ ասում ազգակցական, խնամիական և մնացած բոլոր կապերի մասին: Եթե որևէ հայ, (բացի երկրի թալանչի ղեկավարներից) չգիտի, որ Հայաստան-Վրաստան ողջ սահմանի երկայնքով Վրաստանի Հանրապետության և Հայաստանի սահմանամերձ գոտու ողջ տարածքում ապրում են միայն հայեր, խորհուրդ կտամ գնալ և ուսումնասիրել: Կտեսնեք, որ Բորչալու կոչված տարացքից մինչև հայ-թուրք-վրաց սահմանը 90 %- ը հայկական գյուղեր են:

Ես հիշեցի, այդ սահմանների փակման «հանճարեղ» միտքը պատկանում է Ռ.Ք. (ՀՀ-ի երկրորդ նախագահ), որին միտքը թելադրել էր մաքսային ծառայության պետը: Նա իր զեկույցում գրել էր, թե հայ-վրացական սահմանի բաց մասերով հայերը, կրկնում եմ հայերը (հայրերը և որդիները) ճամպրուկով և գրպաններով, առավել ևս էշի բեռներով զբաղված են մաքսանենգությամբ և հսկայական վնաս են հասցնում պետ. բյուջեին: Անհապաղ հետևեց ՀՀ նախագահի հեռուստաելույթը և նա մեզ դաս տվեց, թե սիրեկի հայրենակիցներ, երբ մեր օլիգարխները իմ թույլտվությամբ էշելոնով կամ ավտոկալոնաներով առանց մաքսազերծման ապրանքների հսկայական քանակ են ներկրում Հայաստան, դա բյուջեին վնաս չի: Մենք նրանցից նալոգ են վերցնում, և այդ նալոգներից շինարարություն ենք անում, որը մնում է ՀՀ-ի տարածքում: Իսկ այդ մաքսանենգները, որոնք բաց սահմանից ներկրում կամ արտահանում են մի քանի կգ կարտոֆիլ, պանիր, ծիծակ, լոբի և այլ գյուղատնտեսական ապրանքներ, իսկ ձեռքի հետ էլ նաև մի քանի տոպրակ այլ ապրանքներ, ինչպիսի վնաս են հասցնում մեր «հարազատ» պետությանը: Դուք դա չեք հասկանա…

Եվ այս «հանճարեղները» սկսեցին սեփական ձեռքերով , նոր 21-րդ դարին ոչ հարիր փշալարեր քաշել մեր ժողովրդի երկու հատվածների միջև, նախապայման ստեղծելով վիրահայության համար հայաթափման նոր ալիքի: Առանց այն էլ վրացական պետության կողմից սիստեմատիկ ճնշվող և նվաստացող հայ ժողովուրդը իր բնօրրանում, իր պատմական հայրենիքում չգտնելով գոյատևելու և զարգանալու հեռանկար, ստիպված հեռանում է, իսկ մենք այնպիսի թափ ենք հաղորդում այդ գործընթացին, որ երևի թե 15 տարի հետո Վրաստանում ոչ մի հայ չմանա… Ասացեք խնդրեմ, մենք, թե վրացինեևը հասանք Վրաստանի հայաթափմանը:

Լաց ու կոծ ենք դրել, թե մեր եկեղեցիները խլում կամ կեղծելով ասում են, թե վրացական է: Իսկ մենք գիտենք, որ սրբավայրը այնքան է քոնը, քանի դեռ նրան հաճախում կամ մոմ են վառում այդ սրբավայրի իսկական տերերը: Հայաթափված Վրաստանում էլ ինչ սրբավայր: Բա ձեզ համար խրատ չեղավ Թուրքիաի և Նախիջևանի ողբերգությունը, բա երբ դուք պատմությունից պիտի դասեր սովորեք, էլ երբ…

Հիմա այսօր ընկել եք աշխարհի ոտքը, թե մեզ օգնեք Թուրքիաի սահմանները բացեն, այն էլ մեղքի հավասար բաժին ձեր վրա վերցնելով` այն անվանելով հայ-թուրքական սահմանի բացում: Սահմանը կոծկել է Թուրքիան, նա պետք է բացի, դուք ով եք, որ սահման բացեք: Նրան երբ պետք լինի, կբացի, երբ պետք լինի` կփակի: Դուք մտածեք բաց սահմանները չփակելու, ավելի ճիշտ` չնպաստելու այդ գործին…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Karine
May 12, 2010 3:20