ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, April 29, 2010 1:45 - 22 քննարկում
Ո՞ՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ (part-4):
Հայրենակիցներ
Անկեղծորեն ուրախ եմ եւ շնորհակալ` Ո՞ՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ հացադրում-վերնագրով ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ երեք հաղորդումների հեռուստադիտողներից ու քննարկման մասնակիցներից:
Ուսումնասիրելով տարաբնույթ կարծիքները` կարելի է հանգել պարզ ճշմարտության, որ մեր հայրենակիցներն ապրելով օտարության մեջ, կրելով բազում «զրկանքներ», գտնվելով արեւմտյան արժեքների հորձանուտում եւ քիչ թե շատ կարգավորելով սեփական կյանքը, այնուամենայնիվ, շարունակում են ապրել ՀԶՈՐ-ԱԶԱՏ-ԲԱՐԵԿԵՑԻԿ-ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶՈՎ եւ պարզ երեւում է, որ նրանց ճնշող մեծամասնությունը իր ապագան տեսնում է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Դա է պատճառը, որ երբ որեւէ մեկը փորձում է իր պատկերացումների շրջանակներում ՀԱՅՐԵՆԻՔԸ կարգի բերելու կարճ ճանապարհ առաջարկել, ապա օտարության «պտուղները» ճաշակածները շատ զգայուն են այդ առաջարկների հանդեպ, մտավախություն են արտահայտում հերթական սխալ արտաքին քաղաքականությունը կյանքի կոչելու առիթով:
Այո, քննարկումները պակաս սուր չէին հաղորդաշարից, երբեմն էլ վիրավորական ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանի հասցեին… Բայց քաղաքական գործչի կայանալու առաջին նախապայմանն է տարաբնույթ քննադատություններն ընդունելն ու քննելը, դրանցից հետեւություն անելը, քանի որ սեփական ժողովրդից չի կարելի վիրավորվել… Նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չէ, իսկ Էդվարդ Անտինյանը նոր մարդ չէ հայաստանյան քաղաքական դաշտում, ղեկավարել է Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցությունը եւ հենց ազգային մտածողությունն է նրան դրդել վեր կանգնել սեփական փառասիրությունից (ամբիցիան հայերեն չէ) եւ միավորել իր ղեկավարած կազմակերպության քանակական ու մտավոր որակները, ռեսուրսները Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությանը:
Զարմանալի կլիներ, որ կարճ ժամանակում Ընկեր Անտինյանը (մեր կուսակցության մեջ իրար դիմում ենք ընկերով` արդեն 125 տարի, երբ Լենինը վազվզում էր կարճ շալվարով) հրաժարվեր վերջին 15 տարվա իր գաղափարներից ու դառնար «Հռոմի պապից առավել կաթոլիկ»:
Հետեւելով քննարկումներին եկա այն եզրակացության, որ մեր հայրենակիցներից շատերը չեն պատկերացնում, որ ՀՌԱԿ-ում կարող է լինել բազմակարծություն, նույնիսկ եթե 125 տարեկան կազմակերպություն է: Դա ապացույցն է տարբեր փորձություններով անցած ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կուռ կառուցվածքի եւ նույնիսկ ես, լինելով ատենապետը հայաստանյան կառույցի ու փոխատենապետը` ՄԱՅՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, անզոր եմ շեղել հայ ազգային այս կառույցը ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ուղղուց: Հետեւաբար համոզված եմ, որ ՀՌԱԿ փոխատենապետը արժանի չէր վիրավորանքների, քանի որ բոլորիս նպատակը մեկն է` ՄԻԱՎՈՐՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ որոնման ընթացքում` միաժամանակ միավորելով մեր ձեռքերի ԼԱՊՏԵՐՆԵՐԸ, որպեսզի առավել մեծ տարածք լուսավորենք այս ԽԱՎԱՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ եւ ստացվել է այնպես, որ բնազդորեն բոլորս հանդիպել ենք հենց ԼՈՒՍԱՇԽԱՐՀՈՒՄ, ես սա պատահականություն չեմ համարում: Քանի որ հավատում եմ այն ՉԵՐԵՎԱՑՈՂ ՁԵՌՔԻՆ, որը միավորում է ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ եւ որի խորհուրդն է ցուցաբերել հանդուրժողականություն միմյանց հանդեպ, երբեմն էլ զսպվածություն, որպեսզի չվնասվի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ…
Զարգացնելով միտքս` ուզում եմ նշել, որ չի բացառվում, երբ ԼԱՊՏԵՐՆԵՐՈՎ միասին ԼՈՒՍԱՎՈՐԵՆՔ առավել մեծ տարածք, ապա հնարավոր է ապրենք մեծ հիասթափություն ու ականատես լինենք, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից ՄՈՒԹԱՇԽԱՐՀԸ…
Բայց, նույնիսկ, այս պարագայում էլ պետք չէ հիասթափվել, մեղավորներ փնտրել եւ իրար վիրավորել, այլ հարկավոր է իրականությունը սթափ գնահատել եւ համախմբված աշխատել ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻՏՎԱԾ` ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ կազմելու ուղղությամբ…
Չնայած ասելիք շատ կա, բայց մյուս կողմից` արդեն ծանոթ լինելով ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԴԱՍԻՆ (որոնց մեջ քիչ չեն ՀԱՅՈՒՀԻՆԵՐ) ու նրանց աշխարհայացքին, որը ոչնչով չի տարբերվում իմ կարծիքներից, ավարտում եմ ասելիքս` հույս ունենալով, որ կարողացա բացատրել, թե որն է իմ եւ իմ ընկերների նպատակը թե‘ որպես ՀՌԱԿ-ի ղեկավարներ, թե‘ որպես ուղղակի ՀԱՅՈՐԴԻՆԵՐ:
Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության
Ատենապետ Հարություն Առաքելյան
22 քննարկումներ
Ռոբերտ Գյումրեցի