ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 29, 2010 1:45 - 22 քննարկում

Ո՞ՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ (part-4):

Հայրենակիցներ

Անկեղծորեն  ուրախ եմ եւ շնորհակալ` Ո՞ՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ հացադրում-վերնագրով ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ երեք հաղորդումների հեռուստադիտողներից ու քննարկման մասնակիցներից:

Ուսումնասիրելով տարաբնույթ կարծիքները` կարելի է հանգել պարզ ճշմարտության, որ մեր  հայրենակիցներն ապրելով  օտարության մեջ, կրելով բազում «զրկանքներ», գտնվելով արեւմտյան արժեքների հորձանուտում եւ քիչ թե շատ կարգավորելով սեփական կյանքը, այնուամենայնիվ, շարունակում են ապրել ՀԶՈՐ-ԱԶԱՏ-ԲԱՐԵԿԵՑԻԿ-ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶՈՎ եւ պարզ երեւում է, որ նրանց ճնշող մեծամասնությունը իր ապագան տեսնում է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Դա է պատճառը, որ երբ որեւէ մեկը փորձում է իր պատկերացումների շրջանակներում ՀԱՅՐԵՆԻՔԸ կարգի բերելու կարճ ճանապարհ առաջարկել, ապա օտարության «պտուղները» ճաշակածները շատ զգայուն են այդ առաջարկների հանդեպ, մտավախություն են արտահայտում հերթական սխալ արտաքին քաղաքականությունը կյանքի կոչելու առիթով:

Այո, քննարկումները պակաս  սուր չէին հաղորդաշարից, երբեմն էլ վիրավորական  ՀՌԱԿ փոխատենապետ  Էդվարդ Անտինյանի հասցեին… Բայց քաղաքական գործչի կայանալու առաջին նախապայմանն է տարաբնույթ քննադատություններն ընդունելն ու քննելը, դրանցից հետեւություն անելը, քանի որ սեփական ժողովրդից չի կարելի վիրավորվելՆեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չէ, իսկ Էդվարդ Անտինյանը նոր մարդ չէ հայաստանյան քաղաքական դաշտում, ղեկավարել է Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցությունը եւ հենց ազգային մտածողությունն է նրան դրդել վեր կանգնել սեփական փառասիրությունից (ամբիցիան հայերեն չէ) եւ միավորել իր ղեկավարած կազմակերպության քանակական ու մտավոր որակները, ռեսուրսները Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությանը:

Զարմանալի կլիներ, որ կարճ ժամանակում Ընկեր Անտինյանը (մեր  կուսակցության մեջ  իրար դիմում ենք ընկերով` արդեն 125 տարի, երբ Լենինը վազվզում էր կարճ շալվարով) հրաժարվեր վերջին 15 տարվա իր գաղափարներից ու դառնար «Հռոմի պապից առավել կաթոլիկ»:

Հետեւելով քննարկումներին եկա այն եզրակացության, որ մեր հայրենակիցներից շատերը չեն պատկերացնում, որ ՀՌԱԿ-ում կարող է լինել բազմակարծություն, նույնիսկ եթե 125 տարեկան կազմակերպություն է: Դա ապացույցն է տարբեր փորձություններով անցած ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կուռ կառուցվածքի եւ նույնիսկ ես, լինելով ատենապետը հայաստանյան կառույցի ու փոխատենապետը` ՄԱՅՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, անզոր եմ շեղել հայ ազգային այս կառույցը ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ուղղուց: Հետեւաբար համոզված եմ, որ ՀՌԱԿ փոխատենապետը արժանի չէր վիրավորանքների, քանի որ բոլորիս նպատակը մեկն է` ՄԻԱՎՈՐՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ որոնման ընթացքում` միաժամանակ միավորելով մեր ձեռքերի ԼԱՊՏԵՐՆԵՐԸ, որպեսզի առավել մեծ տարածք լուսավորենք այս ԽԱՎԱՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ եւ ստացվել է այնպես, որ բնազդորեն բոլորս հանդիպել ենք հենց ԼՈՒՍԱՇԽԱՐՀՈՒՄ, ես սա պատահականություն չեմ համարում: Քանի որ հավատում եմ այն ՉԵՐԵՎԱՑՈՂ ՁԵՌՔԻՆ, որը միավորում է ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ եւ որի խորհուրդն է ցուցաբերել հանդուրժողականություն միմյանց հանդեպ, երբեմն էլ զսպվածություն, որպեսզի չվնասվի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ…

Զարգացնելով միտքս` ուզում եմ նշել, որ չի բացառվում, երբ  ԼԱՊՏԵՐՆԵՐՈՎ միասին ԼՈՒՍԱՎՈՐԵՆՔ  առավել մեծ տարածք, ապա հնարավոր է ապրենք մեծ հիասթափություն ու ականատես լինենք, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից ՄՈՒԹԱՇԽԱՐՀԸ…

Բայց, նույնիսկ, այս պարագայում էլ պետք չէ հիասթափվել, մեղավորներ փնտրել եւ իրար վիրավորել, այլ հարկավոր է իրականությունը սթափ գնահատել եւ համախմբված աշխատել ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻՏՎԱԾ` ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ կազմելու ուղղությամբ…

Չնայած  ասելիք շատ  կա, բայց մյուս կողմից` արդեն ծանոթ  լինելով ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԴԱՍԻՆ (որոնց  մեջ քիչ չեն  ՀԱՅՈՒՀԻՆԵՐ) ու նրանց աշխարհայացքին, որը ոչնչով չի տարբերվում իմ կարծիքներից, ավարտում եմ ասելիքս` հույս ունենալով, որ կարողացա բացատրել, թե որն է իմ եւ իմ ընկերների նպատակը թե որպես ՀՌԱԿ-ի ղեկավարներ, թե որպես ուղղակի ՀԱՅՈՐԴԻՆԵՐ:

Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության

Ատենապետ  Հարություն   Առաքելյան



22 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 29, 2010 7:59