ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 28, 2010 2:35 - 2 քննարկում

Հայաստանը ե՞րբ կհասկանա, որ արևելքից ու արևմուտքից հարևան է հալած արճճով ծովերի, իսկ հարավում կից է անանցանելի ճահիճներին:

Թուրքիան ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Նախիջեւանի ապագայի հարցում եւ շարունակելու է ցուցաբերել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ Անկարայում ունեցած հանդիպումից հետո։

Կարսի պայմանագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դավութօղլուն ասել է, որ այդ պայմանագրի իրավական ուժ ունենալու վերաբերյալ կասկածներ չկան։ «Թուրքիան Նախիջեւանի կարգավիճակի երաշխավորն է, դա ակնհայտ է։ Դա միջազգային իրավունքի պահանջն է եւ Թուրքիայի պարտավորությունը»,- ասել է Դավութօղլուն՝ ավելացնելով. «Նախիջեւանի անվտանգությունը եւ բարեկեցությունը մեր անվտանգությունն ու բարեկեցությունն են»:

Դավութօղլուն եւ Թալիբովը քննարկել են Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ տնտեսական եւ մշակութային հարաբերություններին առնչվող հարցեր։ «Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի թուրքական ավիաուղիները մոտ ժամանակներս չվերթներ սկսեն Ստամբուլից դեպի Նախիջեւան»,- ասել է Դավութօղլուն։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

P.DAVTYAN
Apr 28, 2010 2:47