ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, April 26, 2010 17:31 - 1 քննարկում
Նորից քաղաքական բլե՞ֆ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետը, ղեկավարվելով “Միջազգային պայմանագրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը`
ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված “Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” եւ “Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին” արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
2010թ. ապրիլի 22
Երևան
1 քննարկում
Ռոբերտ Գյումրեցի