ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, April 18, 2010 4:20 - 4 քննարկում

Տարին փակված է՝«վատագույնները վատերի մեջ»:

http://www.iravunk.com/iskakan/qaxaqakan/29.12.09.html

ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

  1. 2009թ. վատագույն պետական գործիչ` վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ` տնտեսական անկում թույլ տալու եւ Թուրքիայի հարցում ռոմանտիզմի համար:

  2. 2009թ. վատագույն քաղաքական գործիչ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` քաղաքական անհետեւողականության եւ պասիվության համար:

  3. 2009թ. վատագույն տնտեսական գործիչ` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ` մենաշնորհներ ձեւավորելու եւ հակահասարակական դրսեւորումների համար:

  4. 2009թ. վատագույն մշակութային գործիչ` ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ` Գրողների միությունը պառակտելու համար:

  5. 2009թ. մարզաշխարհի վատագույն ներկայացուցիչ` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ` հայկական ֆուտբոլի վերջը տալու եւ ֆուտբոլում ոչ սպորտային բարքեր տարածելու համար:

  6. 2009թ. առողջապահական ոլորտում վատագույն` ՙԱՐՄԵՆԻԱ՚ բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց)` զանգվածային դրամաշորթումների եւ սպասարկման ցածր մակարդակի համար:

  7. 2009թ. վատագույն ուսումնական հաստատություն` ՙՀԱՅԲՈՒՍԱԿ՚` համալսարան, արտասահմանցի ուսանողներին անբավարար գիտելիքներ հաղորդելու համար:

  8. 2009թ. գիտության վատագույն ներկայացուցիչ` Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ` Երեւանում Հայոց ցեղասպանությունը նսեմացնող գիրք հրատարակելու համար:

  9. 2009թ. վատագույն իրավապահ` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնանկ արված տնօրեն Ա. ԱՖՐԻԿՅԱՆ` իրեն վստահված հիմնարկի աշխատանքը կազմալուծելու համար:

  10. 2009թ. վատագույն զինվորական` բանակի շտաբի պետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ` բանակում բացասական երեւույթները տարածելու համար:

  11. 2009թ. ազգային քաղաքականության ոլորտում` ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ` հակազգային եւ օտարամոլ գաղափարներ տարածելու համար:

ՙԻՐԱՎՈՒՆՔ՚



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARAM HARUTUNIAN
Apr 18, 2010 8:16