ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, April 18, 2010 4:20 - 4 քննարկում
Տարին փակված է՝«վատագույնները վատերի մեջ»:
http://www.iravunk.com/iskakan/qaxaqakan/29.12.09.html
ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ
- 2009թ. վատագույն պետական գործիչ` վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ` տնտեսական անկում թույլ տալու եւ Թուրքիայի հարցում ռոմանտիզմի համար:
2009թ. վատագույն քաղաքական գործիչ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` քաղաքական անհետեւողականության եւ պասիվության համար:
2009թ. վատագույն տնտեսական գործիչ` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ` մենաշնորհներ ձեւավորելու եւ հակահասարակական դրսեւորումների համար:
2009թ. վատագույն մշակութային գործիչ` ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ` Գրողների միությունը պառակտելու համար:
2009թ. մարզաշխարհի վատագույն ներկայացուցիչ` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ` հայկական ֆուտբոլի վերջը տալու եւ ֆուտբոլում ոչ սպորտային բարքեր տարածելու համար:
2009թ. առողջապահական ոլորտում վատագույն` ՙԱՐՄԵՆԻԱ՚ բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց)` զանգվածային դրամաշորթումների եւ սպասարկման ցածր մակարդակի համար:
2009թ. վատագույն ուսումնական հաստատություն` ՙՀԱՅԲՈՒՍԱԿ՚` համալսարան, արտասահմանցի ուսանողներին անբավարար գիտելիքներ հաղորդելու համար:
2009թ. գիտության վատագույն ներկայացուցիչ` Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ` Երեւանում Հայոց ցեղասպանությունը նսեմացնող գիրք հրատարակելու համար:
2009թ. վատագույն իրավապահ` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնանկ արված տնօրեն Ա. ԱՖՐԻԿՅԱՆ` իրեն վստահված հիմնարկի աշխատանքը կազմալուծելու համար:
2009թ. վատագույն զինվորական` բանակի շտաբի պետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ` բանակում բացասական երեւույթները տարածելու համար:
2009թ. ազգային քաղաքականության ոլորտում` ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ` հակազգային եւ օտարամոլ գաղափարներ տարածելու համար:
ՙԻՐԱՎՈՒՆՔ՚
4 քննարկումներ
ARAM HARUTUNIAN