ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 15, 2010 0:44 - 1 քննարկում

ՋՈՒՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ: Ջուրը կպատժի հայկական Եփրատի ճանապարհը փակող և այն ճահճացնող թուրքին: ՋՈՒՐԸ ԱՍՏԾՈ ՊԱՏժԻՉ ՁԵՌՔՆ Է…

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով:

Փաստ`Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.:

Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը` H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը:

Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը. ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ:

Կատարվել են մարդու էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները` սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասական էմոցիաներ` վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով: Բացարձակ աղավաղված կառուցվածք էր ստացվել այն ջրի մոտ, որին ասվել էր` ես քեզանից զզվում եմ, գեղեցիկ նախշ էր ստացվել`շնորհակալություն, ներիր բառերի ազդեցությունից:

Ավելին` հոսելով խողովակներով` ջուրը կլանում է մարդկանց, կենդանիների ու բույսերի էներգիաները, որոնք ապրում են այն տանը, որով անցնում է խողովակը: Շատ քաղաքներում ջուրը փակ ցիկլի մեջ է. անցնելով մաքրման համակարգի միջով` այն նորից վերադառնում է մեր տները, պահպանելով ջրի քիմիական բաղադրությունը: Սակայն սարսափելին այն է, որ ջուրը մեզ հասնում է, անցնելով հազարավոր տների ու բնակարանների միջով` կլանելով իր անցած ճանապարհի ինֆորմացիան: Մենք աղտոտում ենք ջուրը հոգեպես` ջուրն, անցնելով տներով, կլանում է ատելություն, չարություն, սթրես և այլն:Ջրի վիճակը կարող է փոխել մարդու վիճակը, քանի որ մարդու մարմինը իրենից հենց ջուր է ներկայացնում: Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված (արտաքին ազդեցությունների միջոցով հնարավորինս վերականգնում են ջրի մոլեկուլների իրական կառուցվածքը, դասավորությունը) ջուր խմելուց հետո մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում:

Աղոթքներ ընթերցելով` մարդը փոխում է ջրի կառուցվածքը:

Պարզվում է, որ ցանկացած լեզվով աղոթքի բառերի տատանման հաճախականությունը  համապատասխանում է Երկրի էլեկտրոմագնիսկան դաշտի տատանման հաճախականության հետ: Բացարձակապես բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում (որոշ կրոններում ընդունված է հաց ուտելուց առաջ աղոթել): Խորհուրդ. սեղան նստեք շատ լավ տրամադրությամբ: Նա ով բացասական մտքեր է արձակում, աղտոտում է սեփական ջուրը, որից բաղկացած է իր մարմնի 70-90 %-ը:

Մարդու սխալն իրեն է վերադառնում ոչ թե պատժի այլ արդյունքի տեսքով:

ADMIN



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Karnetsi
Apr 15, 2010 9:57