ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 10, 2010 12:24 - չքննարկված

Զանգեզուրում էլ մարդ չկա, թուրքի համար խոպան հողա….. Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա:

10:15 | Ապրիլ 09, 2010 | ՄԱՐԶԵՐ

Գարեգինը Շրվենանց գյուղի դպրոցի միակ 4-րդ դասարանցին է:
Սյունիքի մարզի այս գյուղում ընդամենը չորս աշակերտ կա: Գասպար Տեր-Մարգարյանի անվան միջն. դպրոցը հիմնադրվել է դեռեւս 1901թ-ին։ Ժամանակին Շրվենանցի միջնակարգ դպրոց էին հաճախում մոտակա 5-6 գյուղերի երեխաները։ Իսկ այսօր 100-ամյա դպրոցը փակման եզրին է։

«Բոլոր հարմարությունները կան, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ֆիզիկայի դասարաններն առանձնացված են, լաբորատոր գույքը, ճիշտ է, հին է, բայց ունենք»,- ասում է տնօրեն Գեղանուշ Հարությունյանը ու ցավով ավելացնում,որ ոչնչով չի կարող օգնել,որ դպրոցը չփակվի:

Գյուղում երեխա չկա։ Դպրոցի շենքային պայմաններն էլ գնալով վատանում են։ Վերջերս էլ ուժեղ քամիներից տուժել էր տանիքը, գյուղացիները հավաքվել-սարքել էին։ Աշակերտների նվազելու հետ ուսուցիչների թիվն էլ է պակասել։

Ռազմագիտության ուսուցիչ Հունան Խաչատրյանը 1988թ-ից մինչ օրս այս դպրոցում է աշխատում: Նրա մի թոռն է այստեղ սովորում։ «Շատ կուզեի բոլոր երեխաներս էլ գյուղում լինեին, բայց որ գործ չկա, ինչպե՞ս ապրեն»,-ասում է նա։ Գյուղում աշխատատեղ չկա ու այն ամեն տարի դատարկվում է:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ