Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, April 9, 2010 19:26 - 5 քննարկում
1915-ի «National Geographic» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆԴԵՍԸ ԿԱՇԱՌՎԱ՞Ծ ԷՐ ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:
1915թ. կատարված ցեղասպանությունը թաքցնող, համաշխարհային կարծիքը մոլորեցնող ամերիկյան National Geographic հանդեսի 1915թ. հոկտեմբերին հրատարակված տարվա վերջին համարը նկարագրում է հայերի կենցաղը, նմանությունները հրեաներին, հակումները, առանց մի խոսք ասելու Թուրքիայում 1915թ. գարնանից ծայր առած զանգվածային կոտորածների մասին: Նույնիսկ 30 էջերով ներկայացված հայ իրականությունը խորամանկաբար թաքցված է հասարակական կարծիքից, առավել, ցնցոտիներով ներկայացված հայերը տեղ են գրավում լավ հագնված և բարետես թուրքական գյուղապետերի ընտանիքների նկարների շարքում: Չկան հայ մտավորականները, չկան հազարավոր եկեղեցիների և պատմական հուշարձանների նկարագրումները… Հայ մարդը ներկայացված է «բաստուրմագործ» տեսքով ոտքը դրած գլխատված կովերի դիակներին…
5 քննարկումներ
A,Askojan