ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, April 8, 2010 1:29 - 6 քննարկում
Հայաստանում գրանցվեց նոր՝ ԱՆտառապահ Արմենական Ռամկավար Ազատական Կուսակցություն (ԱՆԱՌԱԿ), որը որոշել է անտառածածկ անել Հայաստանը, առակներ գրել և օգնել թուրքերին ցեղասպանության հատուցման հարցում:
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
- Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության «Երիտասարդ Արմենական» ակումբը, տեղեկանալով Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությանըՙ «Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնկել մեկուկես միլիոն ծառ», հայտնում է իր զորակցությունն ու պատրաստակամությունըՙ միանալու այս ազգանվեր նախաձեռնությանը: «Երիտասարդ Արմենական» ակումբի անդամները պարտավորվում են այս հինգ տարիների ընթացքում Երեւանում եւ Հայաստանի մարզերում տնկել 25000 ծառ: Առաջին ծառատունկը նախատեսվում է սեփական ուժերով կազմակերպել ապրիլի 17-ին Մարտունի քաղաքում:
- Արմենական-ՌԱԿ «Երիտասարդ Արմենական» ակումբի վարչություն
6 քննարկումներ
Արիման