ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 8, 2010 9:29 - 2 քննարկում

Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ընդդիմության անցած հանրահավաքի վերաբերյալ
17:46 / 08.04.2010

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:

Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:

Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:

Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ „պռաշլյակները“ (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):

Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:

P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Aida
Apr 8, 2010 11:46