ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, April 3, 2010 8:16 - չքննարկված
Հասարակական կարծիք:Բլոգերները գրում են…Հոգևորականությունն ու մարմնավաճառությունը` հարկային դաշտ.
Առաքելական եկեղեցու Երևանի հոգևորականները ամիսը հինգ հազար դոլարի չափ փող են վաստակում, որից ոչ մի կոպեկ հարկ չի մուծվում: Իսկ, ասենք, ես, եթե ամիսը մի 500 դոլարի չափ աշխատեմ, հարկ կմուծեմ դրա մոտ 25 տոկոսը, 100-120 դոլարի չափ: Ինչի՞, ինչ անարդարություն, ինչի՞ հոգևորականը, որ ինձնից 10-15 անգամ շատ եկամուտ ունի, հարկ չմուծի, իսկ ես մուծեմ:
Նույնն էլ պուտանկեքը, պուտանկա կա` ամիսը մինչև յոթ-ութ հազար դոլար փող ա աշխատում ու ոչ մի կոպեկ հարկ: Ինչ անարդարություն, ինչի՞, ասենք, մի ծրագրավորող առավոտից-իրիկուն աչք քոռացնելով աշխատած էրկու հազար դոլարի մոտ 30 տոկոսը հարկ մուծի, իսկ պուտանկեն` ոչ մի կոպեկ: Ի՞նչ կլինի, թող մարմնավաճառությունը օրինականացնեն ու մտցնեն հարկային դաշտ: