ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 2, 2010 20:30 - 2 քննարկում

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑ «ՊԱՏԺԻՉ ՄԵՔԵՆԱՆ»

  • Մեր թերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել էր Անկարայի հաշտարար դատարան` պահանջելով, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ճանաչեք հայերի ցեղասպանությունը: Մեղավոր ճանաչեք Թալեաթ փաշային եւ նրա համախոհներին: Թալեաթի անունը կրող փողոցներից եւ պուրակներից հանեք այդ անունը», ասված էր նրա հայտարարության մեջ:

    Zaman-ի փոխանցմամբ` Ստամբուլի փաստաբանական գրասենյակի ղեկավար Սերհաթ Քամիլ Զորը երեկ հանրապետական դատախազություն է ներկայացրել հայցադիմում, համաձայն որի Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին մեղադրում է թուրք ազգին վիրավորելու, պետական կառույցների դեմ սուտ խոսելու, փաստաբանի մասնագիտությանը հակառակ գործելու մեջ:

    Հայցադիմումում փաստաբանը նշել է, որ ինքը ծնվել է Էրզրումի Իսպիր գավառի գյուղերից մեկում, որի շրջակայքի շատ բնակավայրեր կրում են հայկական եւ հունական անուններ, սակայն դարասկզբինՙ ռուսների նվաճումների ժամանակաշրջանում հայերն են կոտորել թուրքերին:

    Եթե դատախազությունը ընթացք տա Քամիլ Զորի բողոքին, ապա Ջելիլ Էզմանի նկատմամբ հետաքննություն կսկսվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով:

    Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք փաստաբանը պահանջել էր, որ հետաքննություն սկսվի Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանցանքը եւ հանցագործին գովերգելու եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու» հոդվածի հատկանիշներով:

  • Հ. Հ.


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MELIQ Karen
Apr 3, 2010 0:34