ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 31, 2010 1:34 - 1 քննարկում

Թուրք պատմաբան. 1915-ին երիտթուրքերը ջանացել են վերացնել ամբողջ հայ բնակչությանը

Թուրք պատմաբան. 1915-ին երիտթուրքերը ջանացել են վերացնել ամբողջ հայ բնակչությանը
11:36 / 31.03.2010

Թուրքական հայտնի Taraf թերթի թղթակից Նեշե Դյուզելինը Թուրքիայի մութ էջերի վերաբերյալ հարցազրույց է վերցրել թուրք հայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլից, ում պատասխանները աչքի են ընկել բավականին համարձակությամբ:

Անատոլիայում երիտթուրքերից առաջ հայերի կոտորածներ եղե՞լ են:

Այո, տեղի են ունեցել, սակայն սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի միջեւ տարբերությունը այն էր, որ երիտթուրքերը նպատակ ունեին ամբողջությամբ վերացնել հայ բնակչությանը, իսկ Աբդուլ Համիդը նման նպատակ չուներ, նա ցանկանում էր ազատվել որոշակի քանակությամբ հայերից, պակասեցնել նրանց դերը տնտեսության մեջ եւ հայերի փոխարեն ստեղծել մահմեդական բուրժուազիա:

Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում ո՞ր վայրերում են իրականացվել հայերի կոտորածներ:

Անատոլիայի ցանկացած քաղաքում հայեր կային, Օրդու, Թոքաթ, Տրապիզոն, Ամասիա, Ուրֆա, Սիվաս, մի խոսքով ամեն տեղ հայեր կային: Հայերի կոտորածները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում: Ներկայումս պաշտոնական պատմագրությունը նշում է, որ այդ վայրերում տեղի են ունեցել հայերի ապստամբություններ, սակայն դժվար է ասել, որ բոլոր վայրերում ապստամբություն է տեղի ունեցել:

Դրանք ապստամբություն չեի՞ն:

Ոչ, ապստամբություններ չէին: Պաշտոնական պատմագրության ասած ապստամբությունների մեծ մասի դեպքում ապստամբություն, որպես այդպիսին, չի եղել: Պետության զինված ուժերին բավականին կազմակերպված եւ հաջող դիմադրություն է ցույց տվել Զեյթունը: Հայերի ապստամբություններ տեղի են ունեցել նաեւ Վանում, Սիվասի շրջակա վայրերում, սակայն կոտորածները տեղի են ունեցել սրանցից բացի մի շարք այլ վայրերում: Ուրֆայում (Եդեսիա) շատ լուրջ հայկական կոտորածներ են տեղի ունեցել: Առաջին ամենաընդգրկուն կոտորածներից մեկը տեղի է ունեցել Դիարբեքիրում` 1895 թվականին:

Դիարբեքիրում հայկական կոտորա՞ծ է եղել:

Այո, ահավոր սպանդ է տեղի ունեցել: Այդ ամենը արել են համիդիե ջոկատները եւ բնակչությունը: Սպանդի ընթացքում տեղի են ունեցել թալան եւ բռնաբարություններ:

Որքա՞ն հայ է կոտորվել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում:

Հայոց պատրիարքարանի տվյալների համաձայն, 1894-1897 թվականներին կոտորվել է 300 հազար հայ: Հնարավոր է, որ այս թիվը ուռճացված է: Սակայն, իրականություն է, որ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում զգալի քանակությամբ հայ է կոտորվել: Այս կոտորածներից հետո հնչակյանները չդիմացան եւ հեռացան Ռուսաստան: Հնչակները նպատակ ունեին ստեղծել սոցիալիստական անկախ Հայաստան: Իսկ դաշնակցությունը մինչեւ վերջին պահը համագործակցել է երիտթուրքերի հետ: Նրանք աբդուլհամիդյան ժամանակաշջանում իրար սնել եւ պահպանել են: Դրա համար էլ հնչակները մեղադրում էին դաշնակներին` ասելով. «Դուք թուրքերի հետ համագործակցեցիք, դրա համար էլ մեզ կոտորեցին»: Սակայն ես չեմ կարծում, որ 1895-ի կոտորածը 1915-ի իրադարձությունների փորձարկումն էր:

Մի՞թե երկուսում էլ կոտորած չի եղել:

Աբդուլ Համիդի օրոք կոտորած է եղել: Սակայն այն երիտթուրքերի պես, նախօրոք պլանավորած ծրագիր չի եղել: Երիտթուրքերը ջանքեր են գործադրել 1915-ին հայերին ամբողջությամբ վերացնել: Աբդուլ Համիդի օրոք տարբեր շրջաններ էին ուղարկվում սադրիչներ` մոլլայի հագուստներով, ովքեր ուրբաթօրյա նամազի ընթացքում սադրանքներ էին կազմակերպում եւ հայտարարում, որ հայերը հարձակվել են մահմեդականների վրա: Շատ վայրերում հայերը փոքրամասնություն էին կազմում եւ ինչպե՞ս կարող էին ուրբաթօրյա նամազի ընթացքում հարձակվել մահմեդականների վրա:

Կոտորածներից փրկվելու համար կայի՞ն արդյոք իսլամ ընդունել ցանկացող հայեր:

Իհարկե: Օրինակ, Ուրֆայում կոտորածների ընթացքում որոշ տների կտուրների վրա սպիտակ դրոշ էին կախում եւ բղավում էին, որ ցանկանում են դառնալ մահմեդական: Նրանց չէին սպանում, սակայն իհարկե կային դեպքեր, երբ նրանց եւս սպանում էին:

Շարունակելի…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

P:DAVTYAN
Apr 1, 2010 7:15