Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 31, 2010 21:17 - 2 քննարկում

Ով ենք մենք իրականում

Բլոգի գրառումներ:2Re. Ով ենք մենք իրականում
Բերում եմ գրքի Ներածությունից:
«Այս գիրքը հայոց ազգի մասին է, նրա նախապատմական և հնագույն իսկական պատմությունը վերականգնելու, նրա լեզվի, գիտելիքների, ազգային պետականության, և քաղաքակրթության զարգացման մասին է, սկսած ամենասկզբից մինչև 301թ., երբ Հայաստանում քրստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն:
Հայոց հնագույն պատմության վերականգնումը շատ կարևոր է նաև ողջ աշխարհի պատմության համար, որովհետև երկրագնդի հնագույն քաղաքակրթությունների պատմությունը մինչ այժմ լի է բազմաթիվ անհասկանալի և անբացատրելի փաստերով և հանելուկներով: Դրանիցի շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության մեջ է:
Ես հասկանում եմ, որ այս նոր կոնցեպցիան կարող է շատ անսովոր թվալ /չնայած այն չի հակասում աստվածաշնչին/ և շատ դժվար կլինի այն ընդունել, որովհետև աշխարհի հնագույն պատմությունը այսօր շատ է աղավաղված, իսկ Հայաստանի հնագույն պատմությունը, հիմնականում ելնելով քաղաքական նկատառումներից, դուրս է նետվել, անտեսված է եղել: Հին Հայաստան, հայեր, հայոց լեզու հասկացությունները «մոռանալու» ամբիցիոզ ցանկությունները այժմ էլ կան/շարունակվում են/: Օրինակ հիմա Արմենոիդ ռասայի փոխարեն ավելի հաճախ օգտագործվում է Առաջավոև ասիական ռասա, Հայկական մշակույթի փոխարեն` Քուռ-Արաքսյան մշակույթ, Հայկական Միջագետքի փոխարեն` Հյուսիսային միջագետք, Հայկակն լեռնաշխարհի փոխարեն` Արևելյան Թուրքիա և այլն: Նույնիսկ Արարատը վերանվանելու փորձ է արվել:
Բայց ես հավատում եմ, որ ճշմարտությունը կհաթանակի: Մեկը պետք է սկսի պայքարը հանուն ճշմարտության և ես անում եմ այդ, գիտենալով, որ շատ կողմերից հակամարտություն է սպասվում:
Ես հասկանում եմ նաև, որ խնդիրը, որը ես ուզում եմ լուծել, շատ բարդ է գիտական առումով: Այն զուգակցում է տարբեր մասնագիտական ուղղությունների հետ, ինչպիսիք են` պատմությունը, հնագիտությունը, անտրոպոլագիան, լեզվաբանությունը, ազգագրությունը, աստղագիտությունը, մաթեմատիկան, երկրաբանությունը և այլն:
Ես կարծում եմ, որ խնդիրը ավարտին կհասցնեն գիտնականների գալիք սերունդները: Այդ գործընթացը Հայաստանում արդեն սկսվել է:»

Ավելացվել է 2 րոպե անց
Հայաստանի Սանահին քաղաքի մոտ հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ 2 հազարամյակի յոթօրյա շաբաթի մի օրացույց-գոտի: Այդ օրերը անվանած են Արևի, Լուսնի և 5 մոլորակների հին հայկական անուններով:
1. Արև sun –Sunday կիրակի
2. Լուսին moon-Monday երկուշաբթի
3. Հրատ mars- Tuesday Երեքշաբթի
4. Փայլածո mercury-Wednesday չորեքշաբթի
5. Լուաընթագ Jupiter-Thursday հինգշաբթի
6. Արուսյակ Venus-Friday ուրբաթ
7.
Երևակ Saturn-Saturday շաբաթ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MELIQ Karen
Apr 1, 2010 0:18