Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, March 28, 2010 16:00 - չքննարկված
Հարգելի ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ի հայրենակիցներ:
Արթուր Աբրահամի և Անդրե Դիրելի մրցամարտը գրանցվել է ՕՕՎՕՕ ծրագրի միջոցով Գերմանիայում ապրող մեր հայրենակիցների օգնությամբ: Կամերան դրված էր մարտը ցուցադրող հեռուստացույցի դիմաց և հաղորդումը դիտում էին ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ հինգ անդամներ աշխարհի տարբեր քաղաքաներից:Թե ինչ էր կատարվում այն տեղում, որտեղ դրված էր հաղորդող կամերան մենք չենք կարող պատկերացնել, քանի որ տեղում մարցամարտը դիտում էին նաև այլ մարդիք: Հաղորդումը ձայնագրվում էր հեռուստակամուրջով Լոս Անջելեսում, հետագայում ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ տեղադրելու համար: 72 րոպեանոց ձայնագրությունը լի է տարալեզու հայհոյանքներով ուղղված շոուն կազմակերպածների մայրիկների հասցեին և կարելի է ասել, ցավոք նաև՝ անպարկեշտ: Գերմանիայում տեղյակ էին, որ հաղորդումը ձայնագրվում է և խնդրեցին այն չցուցադրել հայհոյանքների առատության պատճառով, քանի որ հայ մարդը ունի բարձր բարոյա-կամային հատկանիշներ և նման հայհոյանքները խաթարում են նրա ազգային կերպարը: Սա է պատճառը և ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐԸ կողմ է այս մոտեցմանը: Ձեզ համբերություն, շուտով կհայտնվեն այլ ձայնագրություններ առանց նմանատիպ թերությունների և կտեղադրվի կայքէջում: Ներող եղեք այս անգամ:
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ