Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, March 27, 2010 20:46 - 9 քննարկում
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ – ԱՆԴՐԵ ԴԻՐԵԼ: Հաղթանակը տրվեց «հանգուցյալի» հարազատներին…. (Տեսաժապավենը դիտեք վաղը):
Տեղի ունեցավ լաց ու կոծ, ատամների կռճտոց…
Արթուրը պատժեց մրցամարտը Լոս Անջելեսից Դեյտրոյտ տեղափոխած դավադիր կազմակերպիչներին:
Սա այն պահն է, երբ 11-րդ ռաունդում Արթուրը հույսը կտրած դատավորների անաչառությունից, շրջանցելով իր մարզիչի «հանգիստ եղիր, մի տաքացիր, հաղթել ես» հորդորները, հատակին փռեց «Անդրե Դիրել» չթռչող խալիչան: Պարզվեց, Արթուրը այն գետին գցելիս «փոշի էր բարձրացրել», որի համար նրանից վերցրին հաղթանակը և դրա փրփուրով ցողեցին հանգուցյալ ձևացող Անդրեի տաք դին:
Մարտը ընթացավ այսպես.
Առաջին մի քանի ռաունդում Անդրե Դիրելը կարողացավ Արթուրին տարբեր տեսակի հարվածներով, ընդհուպ գոտկատեղից ներքև, դատավորի ամիջական օգնությամբ հաշիվը բացել: Քիչ անց, նույնիսկ պատռել Արթուրի ունքը: Հետագայում նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց Արթուր Աբրահամը և հակառակորդին դնգստելով չոքեցրեց և չանին հասցրած հուժկու հարվածով «գյաբառլամիշ» արեց… Դատավորը չհասցրեց միջամտել կամ խանգարել այդ «գործընթացին»: Հանդերձյալ աշխարհ մեկնած Անդրեն հոգեդարձություն ստացավ սրահում ներկա հարազատների լաց ու շիվանից… Տեսարանն այնքան զահմռկեցուցիչ էր, որ դատավորները որոշեցին փրկել Դեյտրոյտի պատիվը ծայր առնող «մարզական անգույն հեղափոխությունից» և որակազրկված պատմուճան հագցնել Արթուր Աբրահամին «անկանխատեսելի, անբռնազբոսիկ, խաբուսիկ, կործանիչ, խորամանկ, կանխամտածված, ծրագրված և տապալող հարված հասցնելու համար»: Արթուրը հագավ առաջարկված անորակ պատմուճանը, թագի տակից աչքով արեց իր երկրպագուներին:
Խոստացել էինք ցուցադրել մրցամարտի տեսագրությունը, բայց վերջին պահին հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ Գերմանիայում տեսագրված նյութը լեցուն էր գերմաներեն, հայերեն, ռուսերեն և եվրոպական հայհոյանքներով, ուղղված դատավորներին և կազմակերպիչներին:
Փոխարենը առաջադրվում է Արթուր Աբրահամի հին տեսահոլավակը:
9 քննարկումներ
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ