Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 27, 2010 20:46 - 9 քննարկում

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ – ԱՆԴՐԵ ԴԻՐԵԼ: Հաղթանակը տրվեց «հանգուցյալի» հարազատներին…. (Տեսաժապավենը դիտեք վաղը):

Տեղի ունեցավ լաց ու կոծ, ատամների կռճտոց…

Արթուրը պատժեց մրցամարտը Լոս Անջելեսից Դեյտրոյտ տեղափոխած դավադիր կազմակերպիչներին:

Սա այն պահն է, երբ 11-րդ ռաունդում Արթուրը հույսը կտրած դատավորների անաչառությունից, շրջանցելով իր մարզիչի «հանգիստ եղիր, մի տաքացիր, հաղթել ես» հորդորները, հատակին փռեց  «Անդրե Դիրել» չթռչող խալիչան: Պարզվեց, Արթուրը այն գետին գցելիս «փոշի էր բարձրացրել», որի համար նրանից վերցրին հաղթանակը և դրա փրփուրով ցողեցին  հանգուցյալ ձևացող Անդրեի տաք դին:
Մարտը ընթացավ այսպես.
Առաջին մի քանի ռաունդում Անդրե Դիրելը կարողացավ Արթուրին տարբեր տեսակի հարվածներով, ընդհուպ գոտկատեղից ներքև, դատավորի ամիջական օգնությամբ հաշիվը բացել: Քիչ անց, նույնիսկ պատռել Արթուրի ունքը: Հետագայում նախաձեռնությու
նը իր ձեռքը վերցրեց Արթուր Աբրահամը և հակառակորդին դնգստելով չոքեցրեց և չանին հասցրած հուժկու հարվածով «գյաբառլամիշ» արեց… Դատավորը չհասցրեց միջամտել կամ խանգարել այդ «գործընթացին»: Հանդերձյալ աշխարհ մեկնած Անդրեն հոգեդարձություն ստացավ  սրահում ներկա հարազատների լաց ու շիվանից… Տեսարանն այնքան զահմռկեցուցիչ էր, որ դատավորները որոշեցին փրկել Դեյտրոյտի պատիվը ծայր առնող «մարզական անգույն հեղափոխությունից» և որակազրկված պատմուճան հագցնել Արթուր Աբրահամին «անկանխատեսելի, անբռնազբոսիկ, խաբուսիկ, կործանիչ, խորամանկ, կանխամտածված, ծրագրված և տապալող հարված հասցնելու համար»: Արթուրը հագավ առաջարկված անորակ պատմուճանը,  թագի տակից աչքով արեց իր երկրպագուներին:
Խոստացել էինք ցուցադրել մրցամարտի տեսագրությունը, բայց վերջին պահին հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ Գերմանիայում տեսագրված նյութը լեցուն էր գերմաներեն, հայերեն,  ռուսերեն և եվրոպական հայհոյանքներով, ուղղված դատավորներին և կազմակերպիչներին:
Փոխարենը առաջադրվում է Արթուր Աբրահամի հին տեսահոլավակը:



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Mar 28, 2010 5:08