ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 26, 2010 10:24 - 4 քննարկում

Իսրայելի խորհրդարանը հաջորդ ամիս կքննարկի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

16:58 / 26.03.2010

IzRus-ի հաղորդմամբ, Իսրայելում հաջորդ ամիս «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոն հերթական անգամ պատրաստվում է Քնեսեթում քննարկման դնել Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

90-ական թվականներից այս խնդիրը դարձել է խորհրդարանականների թեժ քննարկման թեմա։ Սակայն այս անգամ, աղբյուրի հաղորդմամբ, հարցի առնչությամբ ընթացող իրադարձություններին ավելի մեծ ուշադրություն են դարձնում պետական կառույցների ներկայացուցիչները, ինչպես Իսրայելում, այնպես էլ մի շարք հարեւան երկրներում։ Բազմաթիվ պատճառներով այդ հարցը դադարում է դիտարկվել միայն երկու երկրների կամ էլ երկու ժողովուրդների հարաբերությունների համատեքստում, եւ ամեն ինչ ակնհայտորեն աշխարհաքաղաքական բնույթ է ստանում։

Նախեւառաջ դրա վրա ազդում է Իսրայելի ու Թուրքիայի միջեւ մեծացող լարվածությունը։ Իրենց դերն ունեն նաեւ տարածաշրջանային այլ գործընթացներ՝ Անկարայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը, Արեւմուտքի հետ մտերմիկ կապերից անցումը դեպի մահմեդական աշխարհի, անցած տարի նկատված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդումը, Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների, Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների ակտիվացումը։ Նաեւ Վաշինգտոնի ձգտումը՝ ցանկացած միջոցներով հասնելու իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը, ստիպել է որոշ պաշտոնյանների՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը որոշելու համար հիշել «հայկական գործոնի մասին»։ Բանն այն է, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին ամբողջությամբ կամ մասնակի վերահսկում է Երուսաղեմի մի շարք սրբատեղիներ։ Բացի այդ, հայկական թաղամասը գտնվում է հին քաղաքի հենց ամենակենտրոնում, եւ այդ պատճառով, «բանակցային գործընթացի» մի շարք առաջնորդներ կարծում են, որ հայերի դիրքորոշումից կարող է որոշ առումով կախված լինել Երոսաղեմի հետագա վերափոխումը։





4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Рузанна
Mar 26, 2010 13:50