ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 26, 2010 18:38 - 1 քննարկում

Օդից վերցված, անհեղինակ բամբասանք (ՄՈՍԱԴ-ի Ա1+-ի բլոգներից)

(Կարմիրով ընդգծված են բամբասանքի հիմքերը, իսկ նկարը ընտրված է 218 կադրից` որպես «ամենահաջողը»)

Շրջանառվող լուրերի համաձայն`Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ սեւ կատու է անցել: Ոմանք չեն կիսում այս տեսակետը` վստահեցնելով,  թե Քոչարյանն եւ Սարգսյանն այնքան մութ ու սեւ գործերով են կապված, որ գոնե այս աշխարհում  դատապարտված են միմյանց դեմ դուրս չգալ:

Տեսակետ կա նաեւ թե Քոչարյանի աչքը վարչապետի աթոռի վրա է, եւ դրան դեմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն չգիտի, թե  Քոչարյանին ինչպես հասցնի վարչապետի աթոռը:

Արդյո՞ք, սրանով չէ պայմանավորված Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀԿ-ական էկոնոմիկայի նախարարի վրա վերջին հարձակումները, որոնցից Սերժ Սարգսյանն այնքան էլ չի պաշտպանում Տիգրան Սարգսյանին եւ ՀՀԿ-ական նախարարներին:

Երեկ ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը տված Քոչարյանի հարցազրույցը  շատերը համադրում են նաեւ վերջերս գործող իշխանություններին ուղղված Վարդան Օսկանյանի, Էկոնոմիկայի նախարարի հասցեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքների հետ, որոնց միացավ նաեւ ՀՅԴ-ն:

Ինչ-որ հարցում  Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ն եւ  ՀՅԴ-ն ակնկալիքներ ունե՞ն ՀՀԿ-ից:

Իսկ «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից կարելի մի բան հասկանալ` իր ողջ պաշտոնավարման ընթացքում 1998- 2008 թթ. Քոչարյանը  մեր բոլորիս նող օրվա համար կոպեկ-կոպեկ հավաքել եւ գումար է տնտեսել, իսկ ներկա իշխանությունները` Սերժ Սարգսյանը երկու տարվա ընթացքում, այսպես ասած, քոռուփուչ է արել Քոչարյանի խնայողությունները:

«Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք: ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%: Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: 2008թ. սկզբին միայն ֆինանսների  նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ»,- հիշեցրել է Քոչարյանը:

Նա նաեւ ասել է, թե հենց իր կատարած խնայողությունների  շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանի թիմը  նոր վարկեր է վերցրել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար:

«Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչեւ ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի»,- ասել է Քոչարյանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Քոչարյանին վերջին շրջանում մեղադրում էին ոչ թե ներկայիս տնտեսական վիճակի, այլ ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, 2008թ. մարտի 1-ի դեպքերի համար, իսկ նա խոսում է  տնտեսության մասին` Քոչարյանի ցակությունների մասին, արդյ՞ոք կասկածներն անհիմն չեն:

Դուք ինչ կարծիքի եք?



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարբիս Թութակեան
Mar 27, 2010 0:12