ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 25, 2010 8:17 - 1 քննարկում

Ստամբուլահայ համայնքը ներողություն է խնդրում Էրդողանից եւ միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնում:

Ստամբուլահայ համայնքը ներողությո՞ւն է խնդրում Էրդողանից
12:10 / 25.03.2010

Թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարությամբ է հանդես եկել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն:

Նա նշել է, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նրան հայ համայնքի անունից որեւէ հաղորդագրություն չի տալու, քանի որ Էրդողանը մշտապես մոտիկից է հետեւում է հայ համայնքի խնդիրներին: Շիրինօղլուն հիշեցրել է, որ հայ համայնքի ներկայացուցիչը յոթ անգամ վարչապետից հանդիպում է պահանջել եւ յոթ անգամն էլ այդ պահանջը բավարարվել է:

Շիրինօղլուն նաեւ հստակեցում է մտցրել Էրդողանի կողմից BBC-ին տված տխրահռչակ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվել է, որ Թուրքիան կարող է վտարել իր երկրում գտնվող 100 հազար անօրինական գտնվող հայերին: «Մենք վարչապետին պետք է ասեինք 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպես անօրինական հայերի թիվ, որն էլ արտասանել է Էրդողանը: Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով արտասանել է այդ թիվը, որի համար իրենից ներողություն եմ խնդրում: Միեւնույն ժամանակ վարչապետից շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահելու համար եւ գիտեմ, որ Լոնդոնում նրա ասած խոսքը սրտից չի բխել»,-նշել է Պետրոս Շիրինօղլուն:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Pedros
Mar 25, 2010 10:41