ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 23, 2010 9:04 - 1 քննարկում
Էրդողանը հանդիպելու է Թուրքիայի հայ համայնքի ղեկավարի հետ
Էրդողանը հանդիպելու է Թուրքիայի հայ համայնքի ղեկավարի հետ
19:56 / 23.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 26-ին Անկարայում հանդիպելու Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի հետ:
Հայտնի է, որ Շիրինօղլուն կապվել է վարչապետի խորհրդականների հետ եւ տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չէ:
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2004-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է կատարել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցում Պետրոս Շիրինօղլուի թանգարանի բացումը: Վարչապետ Էրդողանը մասնակցել է նաեւ կազմակերպված միջոցառմանը եւ հետեւել «Մարալ» համույթի կողմից «Ով հայոց աշխարհ», Գրիգոր Լուսավորիչ երգչախմբի կողմից «Օրոր» եւ այլ երգերի կատարմանը։ Իր խոսքում Էրդողանը, ընդգծելու համար հայերի դերը արվեստների եւ մշակույթի մեջ, հիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր տարածքները շրջելիս էլ անպայման կարելի է լսել «մի լավ հայ վարպետ կա» արտահայտությունը: