ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Saturday, March 20, 2010 20:19 - չքննարկված
Արդյո՞ք ճիշտ է ձևակերպված նախագահի հայտարարությունը…
Սերժ Սարգսյանը կոչ է արել Ադրբեջանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Euronews»-ին տված հարցազրույցում պատասխանել է Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին։
«Միջազգային հանրությունն առաջարկում է կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի երեք դրույթների հիման վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին ստորագրել ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնագիր։ Դա Հայաստանում և Ղարաբաղում վստահության հիմք կարող էր հանդիսանալ առ այն, որ Ադրբեջանն ունի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշում։ Դրանից հետո կարելի է աշխատել առանձին կետերի վրա…Մենք՝ հայերս, մեկ անգամ չէ, որ ասել ենք, թե ինչ ենք հասկանում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով։ Իսկ կարո՞ղ են արդյոք ադրբեջանցիներն ասել, թե ինչպես են հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Երբ մենք հիմնահարցին առնչվող համատեղ հայտարարություն ենք անում, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման մասին», -ասել է Սերժ Սարգսյանը։