ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 18, 2010 13:22 - 4 քննարկում

Թուրքիան վերածվում է Նացիստական Գերմանիայի՞

15:28 • 18.03.10

Թուրքական Hurriyet օրաթերթի լրագրող և հոդվածագիր Յըլմազ Օզդիլը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակվող հայերին Թուրքիայից վտարելու մասին խոսքերին, հայտարարել է, որ չպետք է թույլ տալ` Թուրքիան վերածվի Նացիստական Գերմանիայի:

«Չպետք է թույլ տալ, որ հարցը հասնի այնտեղ, երբ Թուրքիայում սկսեն ասել՝ «եթե մեր քաղաքացիները գործազուրկ են, ինչո՞ւ եք օտարներին աշխատանք տալիս»: Ամենավտանգավորը դա է: Եթե ասենք՝ «hայերը եկան, մեր գործը մեր ձեռքից վերցրեցին», կվերածվենք Նացիստական Գերմանիայի»,- CNNTurk-ի հետ հարցազրույցում հայտարարել է թուրք հոդվածագիրը` Էրդողանի հայտարարություններն անվանելով «զավեշտ»:

«Ապացուցելու համար, թե հայերին չենք հետապնդում, նրանց վտարում ենք: Ապացուցելու համար, թե տեղահանություն չենք արել, ժամանակակից տեղահանություն ենք անում: Դա ուղղակի զավեշտ է»,- ասել է Յըլմազ Օզդիլը:

Tert.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան
Mar 18, 2010 14:18