ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 14, 2010 5:18 - 3 քննարկում

Հանգաջդ կանաչի Գրիգոր Լուսավորիչ, պարզվեց «Կինոմոսկվան» հայկական մեհյան է …

«Կինոմոսկվան» քանդելն անթույլատրելի է

Կառավարության մարտի 3-ին կայացրած որոշմամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի անունը` վերջինիս տեղում եկեղեցի կառուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցված է եղել «Կինոմոսկվայի» տեղում: 1934 թ. եկեղեցին քանդվել է, եւ փոխարենը կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը:

«Որոշումը չափազանց հապճեպ կայացվեց: Վերջին հաշվով կառավարությունը պետք է մեր կարծիքը լսի, հաշվի առնի մասնագիտական կառույցների կարծիքը», -ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքերով` կա գործող օրենք, համաձայն որի` պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակները կազմվում են առանձին հանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկված են լինում ճարտարարապետներ, հնագետներ: Վերջիններիս որոնց որոշմամբ էլ այս կամ այն կառույցը հանվում է այդ ցուցակից: «Կաթողիկոսարանը խնդրում է, եւ միանգամից կատարվում է այդ խնդրանքը: Գուցե կաթողիկոսը թյուրիմացության մեջ է: Գուցե նրան այս ամենի միայն դրական կողմն է ներկայացված», — ասաց նա: Նրա ասելով` իրենք պատրաստվում են դիմել նաեւ կաթողիկոսին` այդ եկեղեցու շինարարությունը չսկսելու համար:

«Ձեւակերպումը, թե պետք է վերականգնել Պողոս-Պետրոսը, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի քանդել „Կինոմոսկվան“, որովհետեւ նախկինում այդ եկեղեցին կառուցված է եղել հենց „Կինոմոսկվայի“ տեղում», — ասաց ճարտարապետը:

Նա հավաստիացնում է, որ «Մոսկվա» կինոթատրոնը շատ մեծ նշանակաություն ունի մեր ճարտարապետության եւ քաղաքի պատմության համար:

«Ի վերջո, Պողոս-Պետրոս եկեղեցին իրենից բարձր ճարտարապետական կարեւորություն չի ներկայացրել: Մենք, քանդելով այդ դահլիճը եւ տեղը եկեղեցի կառուցելով, ուղղակի նույն ձեւուվ ենք վարվում, ինչպես վարվեցին 1934 թվականին: Նույն ճանապարհով ենք գնում», — ասաց Մ. Մինասյանը:

Հարցին, թե արդյո՞ք հանրային քննարկման կարիք չկա, արդյո՞ք երեւանցիների կարծիքը կարեւոր չէր` այդ որոշումը կայացնելու համար, նա ասաց. «Հանրային քննարկում մենք սպասում էինք, որ գոնե միության ձայնը կլսվի, բայց չեղավ նման քննարկում: Մենք իհարկե, կհրավիրենք: Էս ճանապարհով գնալը շատ սխալ է: Միակ տեղը, որ հնարավոր է դա կառուցել, Նկարիչների միության եւ „Կինոմոսկվայի“ մեջտեղում գտնվող տարածքն է, որն արդեն վաճառված է: Եթե այդքան շատ են ուզում եկեղեցի կառուցել, թող այդ տարածքը վերցնեն: Բայց քանդել մի տարածք` մյուսի համար, անթույլատրելի է», — ասաց նա:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան
Mar 14, 2010 14:15