ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 9, 2010 4:41 - 1 քննարկում
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 208 Երեւան, 09.03.2010 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 208
Երեւան, 09.03.2010 թ.
Մարտի 4-ին բոլորս հուզմունքով եւ սպասումներով հետեւում էինք ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւի քվեարկությանը, որը թեեւ պատմության անիվը չէր շրջելու, այնուամենայնիվ երկրագնդի վրա արդարության եւս մեկ հաղթանակ էր լինելու:
Ստորև ներկայացնում ենք 252 բանաձևի ընդունման առթիվ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի նամակն` ուղղված ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Հովարդ Բերմանին
Մեծարգո Պարոն Հովարդ
Հանդիսանալով 19-րդ դարում սկիզբ առած համահայկական քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ, հայտնում եմ երախտագիտությունս` Ձեր երկարամյա հայանպաստ գործունեության համար:
Ձեր ղեկավարած հանձնաժողովի 2010 թվականի մարտի 4-ի նիստում թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ հայտնում եմ շնորհակալություն կողմ քվեարկած բոլոր կոնգրեսականներին, ովքեր այդ քայլով ապացուցեցին, որ արդարությունը վեր է ամեն ինչից, եւ այս պարագայում երկակի ստանդարտներ լինել չեն կարող:
Առանձնակի հիացմունք է առաջացնում Ձեր հաստատակամությունը Հայկական հարցի վերաբերյալ, որ չընկրկեցիք նույնիսկ թուրք-ամերիկյան բարեկամության հանձնախմբի Ձեր անդամ լինելու փաստից:
Այժմ նամակիս գլխավոր թեմայի մասին:
252 բանաձեւում հիմնավոր են ներկայացված Հայ Ժողովրդի հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած լայնամասշտաբ հանցագործությունները, որոնք արձանագրված են բազմաթիվ երկրների արխիվային փաստաթղթերում ու վավերագրերում եւ փաստում են, որ 1915-1923 թթ. Հայ Ազգի նկատմամբ իրագործած գործողությունները հանցագործություն էր մարդկության հանդեպ:Սակայն այս ամենի հետ մեկտեղ բանաձեւում տեղ է գտել մի անճշտություն, որը, հավանաբար, պետք է վերագրել Ձեր կամ հայանպաստ գործունեություն ծավալած այն կոնգրեսականների օգնականներին, որոնք 252 բանաձեւը նախապատրաստելիս օգտվել են Հայոց պատմությունը խեղաթյուրող ու խիստ կասկածելի աղբյուրներից, հակառակ պարագայում բանաձեւում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, թե իբր հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից:
Հեռու լինելով պատմական բանավեճ սկսելու ցանկությունից, ուղղակի ուզում եմ նշել, որ բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայությունները այն մասին, որ Հայ Ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական Լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար` 252 բանաձեւում ավելի արդարացի կլիներ, որպեսզի Հայ Ազգի ծագումնաբանությանը վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ, տեղի է ունեցել հայրենազրկում:
Ինչեւիցե, տեղյակ եմ, որ այս պահին խմբագրական որեւէ փոփոխություն կատարելը հնարավոր չէ, հետեւաբար մնում է հուսալ, որ Ձեր ղեկավարած հանձնաժողովը այսուհետեւ Հայ Ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատություններից:
Մաղթում եմ քաջառողջություն եւ քաղաքական հաղթանակներ:
Հարգանքներով`
ՀՌԱԿ ատենապետ
Հարություն Առաքելյան
To The Honorable Howard L. Berman (D-CA) Chairman of House Foreign Affairs Committee United States House of Representatives
Washington, DC 20515
Dear Mr. Howard L. Berman
As a representative of a pan-Armenian political party existing since 19th century, I express my gratitude for your Armenian-favor policy of many years.
I express my gratitude to all the Congressmen who voted in favor of adopting the Armenian Genocide resolution, H. Res. 252 at the Committee on Foreign Affairs of the U.S. Congress on March 4, thus proving that justice is beyond everything and in this case there cannot be double standards.
Your inexorability towards Armenian question is of special admiration, especially considering the fact that you didn’t retreat even being a member of Turkish-American Friendship Committee.
Now about the main subject of my letter:
In Resolution 252 there is a well-grounded survey of the crimes committed against the Armenian people by the last government of the Ottoman Empire registered in the Archival documents of many countries and testifying to the fact that the actions committed in 1915-1923 against the Armenian people are crimes committed towards mankind. However, an inaccuracy took place in the resolution which probably should be ascribed to your assistants or to the Armenian favoring policy conducting other Congressmen’s assistants, who, preparing Resolution 252, made use of some doubtful sources distorting the Armenian history. Otherwise, the expression that Armenians were deprived of their 2500-year-old cradle would not have been introduced in the Resolution.
Being far from the desire to begin a historical dispute, I would merely like to mention that there are numerous evidences by foreign civilizations that the Armenian Nation lived and created in the Armenian Highlands for more than 4500 years, therefore it would have been righteous not to write in the Resolution any chronology concerning the Armenian Nation, and to mention merely that besides massacres, loots and plunders, also annihilation of Armenians and depriving them from their homeland took place.
However, I am well aware that any editorial amendment cannot be introduced in the Resolution now but I hopefully believe that your Committee will henceforth make use of merely Armenian Academic authoritative institutions.
I wish you good health and more and more political victories.
With best regards,
Harutyun Arakelyan,
Chairman
Yerevan, 09 march 2010
1 քննարկում
miksinan