ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 5, 2010 3:29 - 1 քննարկում

Ադամը ծնեց Կայենին և Աբելին: Կայենը սպանեց Աբելին… Բերոյանը փորձեց սպանել Վարոսյանին և Ռուբեն Փորսուղյանը դավաճանեց երկուսին էլ («Հանուն սիրո» սերիալից)…

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՆԵԼ Է «ԲՅՈՒՐԵՂԸ»

Սուքիասյանների ընտանիքի փաստաբաններն այսօր հանդես են եկել հայտարարությամբ: 17 կետանոց ներկայացնում են առանց կրճատման. 1. Ռոբերտ Հարությունյանը և Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) 32.467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը: 2. Ընկերությանն էր պատկանում Բջնի գյուղում մի փոքր տարածք: 3. Կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը կխլեն 02.10.2008թ. Ռոբերտ Հարությունյանից և Գոռ Դավթյանից առուվաճառքի պայմանագրով գնվել է նշված բաժնետոմսերը` Սարիբեկ Սուքիասյանի կնոջ` Ասպրամ Տոնոյանի անունով: Նշված պայմանագրի 9-րդ կետով Ռոբերտը և Գոռը հավաստել են, որ Ընկերության այլ բաժնետերերի, ինչպես նաև Ընկերության նկատմամբ պահպանվել է նախապատվության կիրառման օրենքով սահմանված բոլոր գործառույթները: 4. Բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո այդ Ընկերությունում 9 տոկոս բաժնետոմսեր ունեցող ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին, այն պատճառաբանությամբ, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը (այսինքն նախքան վաճառքը բաժնետոմսերը իրեն չեն առաջարկել): 5. Դատական գործընթացի ժամանակ Ասպրամ Տոնոյանը առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` նույն պայմաններով ձեռք բերել բաժնետոմսերը` իր կողմից վճարած գումարը վերադարձնելով, ինչը գյուղ. նախարարության կողմից մերժվել է: Դրանով իսկ նախարարությունը հաստատել է իր հայցի ձևական և այլ նպատակներով ներկայացված լինելը: 6. 15.05.2009թ. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Վճռի հետագա բողոքարկումները որևէ արդյունք չեն տվել: 7. Սակայն Գոռը և Ռոբերտը պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել` այս անգամ խոստանալով պահպանել օրենքի պահանջները: Այդ կապակցությամբ 22.05.2009թ. բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել Ռոբերտ Արևշատի Հարությունյանի, Գոռ Համլետի Դավթյանի և Ասպրամ Խաչիկի Տոնոյանի միջև (նոտարական կարգով): 8. 10.01.2010թ. Գոռ Համլետի Դավթյանը և Ռոբերտ Հարությունյանը գրավոր առաջարկներ են ուղարկել Ընկերության բաժնետերերին` որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները: 9. Փոքր բաժնետերերից մեկը, ով հանդիսացել է Գոռ Դավթյանի և Ռոբերտ Հարությունյանի նախկին աշխատակիցը (հաշվապահը), գրավոր ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը:10. Դրանից հետո, այդ նույն փոքր բաժնետերն իր բաժնետոմսերը նվիրել է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդես գալով որպես նրա իրավահաջորդ 11.02.2010թ. Գոռին և Ռոբերտին թղթեր է ստորագրել տվել, որ ցանկանում է գնել այդ բաժնետոմսերը: 11. 12.02.2010թ. Գոռ Դավթյանը փաստաբան Արա Զոհրաբյանից խնդրել է հանդիպում կազմակերպել Ս.Սուքիասյանի հետ, պատճառաբանելով, որ իր նկատմամբ Ռ.Հայրապետյանը և նրա մարդիկ ճնշումներ են գործադրում, ընդհուպ արգելանքներ են դրել կազմակերպությունների դրամական միջոցների վրա: 12. Հանդիպման ժամանակ որոշվել է նամակ գրել Ռուբեն Հայրապետյանին` հաղորդելով, որ բաժնետոմսերի վաճառքի առաջարկը չի ուղղվել Ռ.Հայրապետյանին, հետևաբար նա իրավասու չէ այդ գործարքը կատարել: 13. Փաստաբան Արա Զոհրաբյանը` Գոռ Դավթյանի խնդրանքով, կազմել է այդ նամակները, որը վերջինս ստորագրել է: 14. Գործնական հանդիպման ավարտից հետո Գոռ Դավթյանը դուրս է եկել Ս.Սուքիասյանի գրասենյակի շենքից, որի բակից ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել: 15. ՀՀ ոստիկանության այլ բազմաթիվ աշխատակիցներ ներխուժել են Սուքիասյանի գրասենյակը և ավերածություններ անելով, բերման ենթարկել Ս.Սուքիասյանին, իսկ հարակից շենքից նաև Ա.Ստեփանյանին: 16. Սարիբեկ Սուքիասյանը և Արտաշես Ստեփանյանը ձերբակալել են, իսկ այնուհետև նրանց նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: 17. Այս բոլոր գործողությունների արդյունքում, 22.02.2010թ., այսինքն Ս.Սուքիասյանի և Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց ընդամենը 10 օր անց, Ռուբեն Հայրապետյանը Գոռ Դավթյանից և Ռոբերտ Հարությունյանից գնել է /համենայնդեպս նրանց հետ կնքել է պայմանագիր/ այդ պահին նրանց պատկանող բաժնետոմսերը, դառնալով Ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Mar 5, 2010 12:34